Toshiba-ն կիսահաղորդիչ ֆոտոռելե է ներկայացրել
29.07.2013,
16:28
Toshiba Electronics Europe (TEE) ընկերությունը թողարկել է կիսահաղորդիչ ֆոտոռելե (օպտիկազույգը /մետաղ-օքսիդային կիսահաղորդիչ/ՄՕՊ-տրանզիստորով), որն իր մեջ համադրում է միացման շատ ցածր հոսանք և ուլտրահոծ ֆորմ-ֆակտոր: TLP175A մոդելը կիրառելի է այն դեպքերում, երբ պահանջվում է հուսալի համակցում և արդյունավետություն ու նաև փոքր չափսեր` տպասալի վրա զբաղեցվող տեղը խնայելու համար, CNews-ին հայտնել են ընկերությունից:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Toshiba Electronics Europe (TEE) ընկերությունը թողարկել է կիսահաղորդիչ ֆոտոռելե (օպտիկազույգը /մետաղ-օքսիդային կիսահաղորդիչ/ՄՕՊ-տրանզիստորով), որն իր մեջ համադրում է միացման շատ ցածր հոսանք և ուլտրահոծ ֆորմ-ֆակտոր: TLP175A մոդելը կիրառելի է այն դեպքերում, երբ պահանջվում է հուսալի համակցում և արդյունավետություն ու նաև փոքր չափսեր` տպասալի վրա զբաղեցվող տեղը խնայելու համար, CNews-ին հայտնել են ընկերությունից:
Toshiba-ի նոր ֆոտոռելեն մեխանիկական ռելեի փոքր, երկարաժամկետ և տնտեսող այլընտրանք է: Toshiba Electronics-ի ներկայացուցիչների խոսքով, այն կարող է կիրառվել անվտանգության համակարգերում, արտադրության ավտոմատ սարքավորումներում, ջրի և գազի հաշվիչներում, ինչպես նաև տարբեր հսկող չափիչ սարքերում: Նվազագույն արտահոսքի, 5 մմ անվտանգ տարածության և 0.4 մմ ներքին մեկուսացման հաստության շնորհիվ, մեկուսացման լարումը կազմում է 3750 Վ (միջին քառակուսու արժեք):
Ֆոտոռելեի փոքր 4-կոնտակտանոց SO6 տեսակի կորպուսը ներկառուցված է ինֆրակարմիր լուսադիոդի մեջ, որը ՄՕԿ տրանզիստորով օպտիկազույգ է կազմում: Կորպուսի չափերը փոքր են` ընդամենը 7,0 x 3,7 x 2,1 մմ: Լուսադիոդը և ռելեն միացնելու համար պահանջվում է ընդամենը 1մԱ հոսանքի ուժ:
TLP175A բացված նորմալ կոնֆիգուրացիայով մոդելի (1-Form-A) փակ վիճակի ելքային տերմինալի լարումը կազմում է 60 Վ, իսկ բաց վիճակում առավելագույն հոսանքի ուժը` 100 մԱ: Աշխատանքային ջերմաստիճանների երաշխավորված միջակայքը կազմում է 40-85 °C: --0—