Google–ն ընդլայնել է տարբեր լեզուներով տեքստ մուտքագրելու գործիքների ընտրությունը
08.02.2013,
10:34
Google ընկերությունն ընդլայնել է տեքստ մուտքագրելու գործիքների ընտրությունն այն լեզուներով, որոնց այբուբենը տարբերվում է լատինատառ այբուբենից։ Հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ ստեղնաշար ընտրել առանձին վերցված լեզուների համար, գրում է digit.ru–ն` հղում անելով Google ընկերությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունն ընդլայնել է տեքստ մուտքագրելու գործիքների ընտրությունն այն լեզուներով, որոնց այբուբենը տարբերվում է լատինատառ այբուբենից։ Հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ ստեղնաշար ընտրել առանձին վերցված լեզուների համար, գրում է digit.ru–ն` հղում անելով Google ընկերությանը։
Google ընկերության մշակողների խոսքով, լատինատառ այբուբենից տարբերվող լեզուների համար նախկինում էր հասանելի տեքստ մուտքագրելու այլընտրանքային տարբերակները, սակայն դրանց ընտրությունը սահմանափակ էր։ Շատ դեպքերում մինչ օրս հասանելի էր միայն ֆիզիկական ստեղնաշարը։ Թարմացումից հետո այդ սահմանափակումը մնաց միայն երկու լեզուների համար` ադրբեջաներեն և էսպերանտո։
«Մենք կարծում ենք, որ տեքստ մուտքագրելու համար պետք է գործիքների ընտրության հնարավորություն լինի, քանի որ միջոցները տարբեր են դառնում` կախված լեզվից և անգամ օգտագործողից»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Translate–ից բացի, նորամուծությունը հասանելի է նաև Google–ի այլ պրոդուկտներում` Gmail փոստային ծառայության, Drive «ամպային» պահոցի, Chrome բրաուզերի և Android հարթակի համար։ Բացի այդ, դրանցից կարող են օգտվել նաև Windows օպերացիոն համակարգից օգտվողները։-0-