USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Google–ը վեբ–բրաուզեր է ավելացրել Glass ակնոցում

02.07.2013, 12:14
Google ընկերությունը Glass համակարգիչ–ակնոցում վեբ–կայքերի դիտման ծրագրային ապահովում է ավելացրել, գրում է digit.ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
Google–ը վեբ–բրաուզեր է ավելացրել Glass ակնոցում
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը Glass համակարգիչ–ակնոցում վեբ–կայքերի դիտման ծրագրային ապահովում է ավելացրել, գրում է digit.ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

Համացանցին միանալու միջոցով վեբ–կայքերը դիտելու գործառույթը մի շարք առանձնահատկություններ ու սահմանափակումներ ունի, որոնք պայմանավորած են ակնոցի առանձնահատկությամբ։ Կայքերի այցելությունը միակցված է Glass որոնման գործառույթին։

Բրաուզերը կառավարելու համար կիրառվում է շրջանակի վրա տեղադրված սենսորային հատվածը։ Օրինակ` էջերը թերթելու համար պետք է մատը սահեցնել առաջ։ Glass–ի առանցքային առանձնահատկություններն են` գլխին ամրանալը և դիսփլեյի տեղադրումը օգտագործողի աջ աչքի դիմաց։ Բացված վեբ–կայքից օգտագործողը կարող է օգտվել գլուխը համապատասխան ուղղությամբ շարժելու միջոցով։

Բրաուզերի սահմանափակումների թվում են վեբ–կայքերում գրանցվելու կամ որևէ ձևաթուղթ լրացնելու անհնարինությունը, քանի Glass–ը  նշաններ մուտքագրելու գործառույթ չունի։ Բացի այդ, բրաուզերը չի կարողանում բացել տեսանյութերի մի մասը, որոնք Flash տեխնոլոգիա են պահանջում։-0-