Google–ը սեփական խաղային կոնսոլի մշակմամբ է զբաղվում
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը պայքարի մեջ կմտնի խաղային կոնսոլների խոշորագույն արտադրողների` Microsoft և Sony Corporation-ի հետ։ Ինտերնետ հսկան մտադիր է գրավել տվյալ սարքերի օգտատերերի համաշխարհային լսարանի մի մասը։ Ինչպես գրում է tasstelecom.ru –ն, այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է Wall Street Journal թերթի լրատվական ծառայությունը։
Ընկերությունում պարբերականի աղբյուրների համաձայն` Google–ն արդեն աշխատում է Android սեփական հարթակի հիման վրա սարքի ստեղծման ուղղությամբ։ Տեղեկատվության արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս շաբաթ մանրածախ վաճառքի է հանվել Kickstarter նախագծի և Boxer8 ընկերության Ouya բյուջետային կոնսոլը, որը նաև աշխատում է Android–ով։ Գինը կազմում է 99 դոլար, իսկ խաղերի արժեքը չի գերազանցում 2–3 դոլարը։
Բացի այդ, ԶԼՄ–ներում խոսակցություններ են տարածվում, որ Apple ընկերությունը նույնպես պատրաստվում է իր կոնսոլը գործարկել` Cave։ Ըստ Սիլիկոնյան հովտի վերլուծաբանների` հենց այդ շեշտադրումներն են ստիպել Google–ին ջանքեր ներդնել տվյալ ուղղությամբ։
Ավելի վաղ Microsoft–ը և Sony–ին ներկայացրել են Xbox One և Playstation 4 նորույթները, որոնք վաճառքի կհանվեն մինչև տարեվերջ։ –0–