USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Google–ը պատրաստվում է «խելացի» ժամացույց ներկայացնել առաջիկա օրերին

14.05.2013, 15:30
Google–ը «խելացի» ժամացույց է մշակել, որը ցուցադրվել է ընկերության երեք տարբեր գրասենյակներում` Բեռլինում, Մանչեստրում և Մաունթին–Վյուում, հայտնում է Android Authority–ն` հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։ Ենթադրվում է, որ նորույթը կներկայացվի Google I/O առաջիկա համաժողովին, որը կանցկացվի մայիսի 15-17–ը Սան Ֆրանցիսկոյում։
Google–ը պատրաստվում է «խելացի» ժամացույց ներկայացնել առաջիկա օրերին
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Google–ը «խելացի» ժամացույց է մշակել, որը ցուցադրվել է ընկերության երեք տարբեր գրասենյակներում` Բեռլինում, Մանչեստրում և Մաունթին–Վյուում, հայտնում է Android Authority–ն` հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։ Ենթադրվում է, որ նորույթը կներկայացվի Google I/O առաջիկա համաժողովին, որը կանցկացվի մայիսի 15-17–ը Սան Ֆրանցիսկոյում։

Աղբյուրների տեղեկացմամբ, Google–ի «խելացի» ակնոցն իր գործողությամբ հիշեցնելու է Google Glass ակնոցը։ Սա ինքնուրույն սարք չէ, այն պետք է միացնել սմարթֆոնին, հաղորդում է cnews.ru–ն։

Ժամացույցի արտադրողը Motorola Mobility ընկերությունն է, որը Google–ը ձեռք գնել է 2012 թվականի մայիսին 12.5 մլրդ դոլարով։ Հատկանշական է, որ Motorola–ն արդեն «խելացի» ժամացույցի ստեղծման փորձ ունի` MotoACTV անվանմամբ այդպիսի սարք նա ներկայացրել է 2011 թվականին։

MotoACTV «խելացի» ժամացույցը կարող է չափել օգտագործողի հաղթահարած տարածությունը, շարժման արագությունը (GPS–ի հաշվին) և այրած կալորիաների քանակը։ Բացի այդ, սարքն ունի ներկառուցված երաժշտական նվագարկիչ մոտիվացման ֆունկցիայով` օգտագործելով ֆիզիկական ակտիվության ցուցիչների տվյալները` սարքն ընտրում է թրեքեր, որոնք առավել դրական ազդեցություն են ունենում մարդու շարժունության վրա։ -0-