USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Google–ը խոստովանել է, որ Google Glass ակնոցը նաև վտանգավոր է

07.05.2013, 11:37
Google կորպորացիան զգուշացրել է, որ Google Glass լրացուցիչ իրականության ակնոցի օգտագործողների աչքերը կարող են լարվել, և նրանք կարող են գլխացավ ունենալ։ Ընկերությունը պատրաստ է հետ ընդունել ակնոցները և վերադարձնել դրանց գումարը, եթե գնորդը ինչ–ինչ պատճառով դրանք չի կարողանում օգտագործել, սակայն վերադարձնելու ժամանակահատվածը սահմանափակ է։ Այս մասին ասվում է Googl–ի տեխնիկական աջակցության կայքում։
Google–ը խոստովանել է, որ Google Glass ակնոցը նաև վտանգավոր է
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Google կորպորացիան զգուշացրել է, որ Google Glass լրացուցիչ իրականության ակնոցի օգտագործողների աչքերը կարող են լարվել, և նրանք կարող են գլխացավ ունենալ։ Ընկերությունը պատրաստ է հետ ընդունել ակնոցները և վերադարձնել դրանց գումարը, եթե գնորդը ինչ–ինչ պատճառով դրանք չկարողանա օգտագործել, սակայն վերադարձնելու ժամանակահատվածը սահմանափակ է։ Այս մասին ասվում է Googl–ի տեխնիկական աջակցության կայքում։

Քանի որ Google Glass–ն ազդում է տեսողական համակարգի վրա, ակնոցն արգելված է կրել մինչև 13 տարեկան երեխաներին, քանի որ ակնոցը կարող են վտանգել տեսողությունը։ Բացի այդ, երեխան կարող է կոտրել ակնոցն ու վնասել իրեն։ Google Glass–ի օգտագործման պայմանների համաձայն, ակնոցի տերն ու օգտագործողը պետք է 13 տարեկանից բարձր լինի, հայտնում է cnews.ru–ն։

Google–ում միաժամանակ հստակ պատասխան չեն տալիս այն հարցին, թե կարելի՞ է արդյոք, ակնոցը կրել ավտոմեքենայի կամ հեծանվի ղեկին լինելու ընթացքում։ Ընկերությունում խորհուրդ են տալիս ծանոթանալ կոնկրետ պետությունում ընդունված երթևեկության կանոններին և հիշեցնում են, որ ամերիկյան մի շարք նահանգներում արգելված է բջջային սարքերից օգտվելը (որոնց թվին պատկանում է Google Glass–ը) ցանկացած տրանսպորտային միջոցի ղեկին։

«Ցանկացած դեպքում, նույնիսկ եթե օրենքը թույլ է տալիս օգտվել բջջային սարքից ղեկի դիմաց գտնվելու ժամանակ, ապա զգույշ եղեք և մի վտանգեք ինքներդ ձեզ ու շրջապատող մարդկանց, եթե ավտոմեքենայի կամ հեծանվի ղեկին եք»,– ասվում է օգտագործման հրահանգում։

Google Glass–ից պետք է զգույշ օգտվել նաև, երբ օգտագործողը զբաղվում է ինչ–որ ֆիզիկական աշխատանքով, մարզվում է կամ մարզական որևէ միջոցառման է` մեծ թվով հանդիսատեսներով շրջապատված։ Նման իրավիճակներում հենց տիրոջ կամ մեկ այլ մարդու անզգուշության պատճառով ակնոցը կարող է կոտրվել և վնասել օգտագործողին և շրջապատող մարդկանց։

Google Glass–ով չի կարելի լողալ կամ սուզվել ջրի մեջ, քանի որ դրանք ջրակայուն չեն, նշում են ընկերությունից։

Google Glass–ը սպառողական շուկայում վաճառքի կհանվի, ամենայն հավանականությամբ, 2014 թվականին։ -0-