Google–ը հնարավոր է հուլիսին երկրորդ սերնդի Nexus 7 պլանշետ թողարկի
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը, շարունակելով ոչ թանկ բջջային սարքերի շուկայում ամրապնդվելու ռազմավարությունը, մոտավորապես ընթացիկ տարվա հուլիսին կթողարկի երկրորդ սերնդի յոթ դյույմանոց Android Nexus 7 պլանշետը, տեղեկացնում է digit.ru–ն` հղում անելով Ռոյթեր գործակալությանը, որը հղվում է տեղեկացված աղբյուրներին։
Nexus 7 առաջին տարբերակը, որը Google–ի համար արտադրում է ASUS ընկերությունը, ներկայացվել է 2012թ.–ի հունիսին։ Սարքի 200 դոլարի չափով մեկնարկային գինն օգնեց նրան գրավել գնորդների ուշադրությունը։
Ըստ Ռոյթերի աղբյուրների տվյալների` Google–ը նախատեսում է ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում շուկա հանել շուրջ 6–8 մլն Nexus 7։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Google–ը դեռ չի կողմնորոշվել սարքի գնի առումով, սակայն, ենթադրաբար, այն կվաճառվի 199 դոլարով, իսկ առաջին տարբերակը` 149 դոլար զեղչով։
Երկրորդ սերնդի Nexus 7–ը կտարբերվի էկրանի առավել բարձր թույլտվությամբ, սպասվածից առավել բարակ կլինի, կաշխատի Qualcomm–ի Snapdragon պրոցեսորի հիման վրա, չնայած առաջին տարբերակում օգտագործվում էր Nvidia Tegra 3 չիպը, տեղեկացնում են աղբյուրները։ Ըստ նրանց` նման ընտրությունը պայմանավորված է Qualcomm–ի չիպսետի մեծ էներգաարդյունավետությամբ։ Google, ASUS և Qualcomm ընկերությունները սարքի հնարավոր գործարկի մասին տեղեկատվությունը դեռ չեն մեկնաբանում։ –0–