USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Google–ը բրաուզերային նոր շարժիչ է ստեղծում

04.04.2013, 13:54
Chromium նախագիծը, որի հիման վրա Google–ը թողարկում է Google Chrome բրաուզերը, հայտարարել է Blink անվանումով բրաուզերային նոր շարժիչ թողարկելու մասին, որը կփոխարինի WebKit–ին։ Պաշտոնական բլոգում համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Chromium–ի մշակող Ադամ Բարթը  (Adam Barth)։
Google–ը բրաուզերային նոր շարժիչ է ստեղծում
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Chromium նախագիծը, որի հիման վրա Google–ը թողարկում է Google Chrome բրաուզերը, հայտարարել է Blink անվանումով բրաուզերային նոր շարժիչ թողարկելու մասին, որը կփոխարինի WebKit–ին։ Պաշտոնական բլոգում համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Chromium–ի մշակող Ադամ Բարթը  (Adam Barth)։

Blink–ը կլինի WebKit շարժիչի ճյուղավորում։ Ինչպես և WebKit–ը, այն բաց կլինի։ Լինելով Chromium նախագծի հիմնական անդամ` Google–ը կդառնա նաև նոր շարժիչի մշակման հիմնական ավանդատուն, հաղորդում է cnews.ru–ն։

«WebKit–ը թեթև, ճկուն և հզոր շարժիչ է, որը միշտ թույլ է տվել վեբ–բրաուզերների մշակողներին համապատասխանել շուկայի պահանջներին։ Սակայն Chromium–ը «բազմախնդրայնության» մի փոքր այլ ճարտարապետություն է օգտագործում WebKit–ի հիմքով բրաուզերների համեմատ։ Մի քանի ճարտարապետությունների հնարավորությունը տարեցտարի տանում է ինչպես WebKit–ի, այնպես էլ Chromium–ի մշակման բարդացմանը և դանդաղեցնում է նորարարությունների տեմպերը։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք ստեղծել WebKit–ի վրա հիմնված ելքային բաց կոդով ռենդերինգի Blink նոր տեխնոլոգիա»,– պարզաբանել է Բարթը։

«Սա դյուրին որոշում չէր։ Մենք գիտակցում ենք, որ նոր շարժիչի թողարկումը կարող է տարբեր ձևով ազդել համացանցի վրա։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ մի քանի շարժիչների առկայությունը նույն արդյունքը կունենա, ինչ որ մի քանի բրաուզերները` կստիպի շուկային ավելի արագ զարգանալ և ժամանակի ընթացքում ընդհանուր առմամբ կբարելավի բաց էկոհամակարգի վիճակը»,– ավելացրեց նա։

Առաջին փուլում ծրագրվում է կենտրոնանալ ներքին ճարտարապետության և WebKit–ի` մոտ 4.5 մլն ավելորդ կոդերի հեռացման վրա` դյուրացման նպատակով։ Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում դա կհանգեցնի կայունության բարձրացման և ավելի քիչ սխալների։ Ակնկալվում է, որ նոր շարժիչի ստեղծմանը կմիանան տարբեր վեբ–բրաուզերների առաջատար մատակարարներ։ -0-