USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Google-ի արձանագրությունը նոր HTTP–ի մասն է դարձել

07.08.2012, 15:01
HTTPBIS Working Group աշխատանքային խումբը, որը մշակել է HTTP/1.1 ստանդարտը և անցել է HTTP/2.0-ի ձևավորմանը, SPDY արձանագրությունը բաղկացուցիչ մաս է ընտրել։ Այդ մասին հայտնել են Վանկուվերում կայացած խորհրդակցությունից հետո, իր բլոգում տեղեկացրել է  խմբի ղեկավար Մարկ Նոթինգեմը (Mark Nottingham)։
Google-ի արձանագրությունը նոր HTTP–ի մասն է դարձել
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. HTTPBIS Working Group աշխատանքային խումբը, որը մշակել է HTTP/1.1 ստանդարտը և անցել է HTTP/2.0-ի ձևավորմանը, SPDY արձանագրությունը բաղկացուցիչ մաս է ընտրել։ Այդ մասին հայտնել են Վանկուվերում կայացած խորհրդակցությունից հետո, իր բլոգում տեղեկացրել է  խմբի ղեկավար Մարկ Նոթինգեմը (Mark Nottingham)։

HTTP/2.0–ը  համացանցի համար նախատեսված չափանիշի նոր տարբերակ է, հիպերհղումների հետ բոլոր վեբ էջերի միջև կապող համակարգն է, որոնց հասանելիությունն իրականացվում է վեբ բրաուզերի օգնությամբ։ Ստանդարտի այս տարբերակի մշակումը, որի վրա հիմնվում է այդ համակարգն այժմ, ավարտվել է 90–ականների վերջին։

SPDY-ը վեբ կոնտենտի փոխանցման համար նախատեսված փորձնական արձանագրություն է, որը մշակվել է Google ընկերության կողմից` «Եկեք առավել արագ դարձնենք վեբը» նախաձեռնության շրջանակներում։ Նոր արձանագրության նպատակը վեբ կայքերի նեռբեռնման արագությունը բարձրացնելն է, հաղորդում է cnews.ru–ն։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, SPDY արձանագրությունը թույլ է տալիս հաճախորդների համակարգին և ծառայությանը սեղմել հարցումները և պատասխան վերնագրերը, ինչը կրճատում է թրաֆիկը։ –0–