Google Chrome գնացել է «Յանդեքս. Բրաուզեր»–ի հետքերով
05.03.2013,
13:09
Google ընկերությունը ծրագրում է տրաֆիկի սեղմման ֆունկցիա տեղադրել Android պլատֆորմի համար նախատեսված Google Chrome բջջային տարբերակի համար։ Այդ մասին հայտնում է The Next Web ռեսուրսը` վկայաբերելով մշակող Ֆրանսուա Բյուֆորտին (Francois Beaufort), ով վերջերս կանխատեսել էր Chromebook Pixel նոութբուքի ծանուցումը, գրում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը ծրագրում է տրաֆիկի սեղմման ֆունկցիա տեղադրել Android պլատֆորմի համար նախատեսված Google Chrome բջջային տարբերակի համար։ Այդ մասին հայտնում է The Next Web ռեսուրսը` վկայաբերելով մշակող Ֆրանսուա Բյուֆորտին (Francois Beaufort), ով վերջերս կանխատեսել էր Chromebook Pixel նոութբուքի ծանուցումը, գրում է cnews.ru–ն։
Նոր հնարավորությունը Բյուֆերտը հայտնաբերել է բաց վեբ–բրաուզերի Chromium հերթական բիլդում, որի կոդի մեծ մասը համընկնում է Google Chrome–ի հետ։
Բյուֆորտի խոսքով, սեղմման տեխնոլոգիան նման կլինի Opera Turbo–ին, որն օգտագործվում է Opera և Opera mini բրաուզերներում, և Amazon Silk բրաուզերի տրաֆիկի սեղմման տեխնոլոգիային, որն օգտագործվում է Kindle Fire պլանշետում։
«Opera Turbo ռեժիմի միացման ժամանակ էջերը սեղմվում են Opera–ի սերվերներում, և օգտագործվող տվյալների ծավալն ավելի փոքրանում է ելքային էջերի համեմատ։ Դա նշանակում է, որ բրաուզերն ավելի քիչ տվյալներ է բեռնում։ Opera Turbo ռեժիմը թույլ է տալիս 5 անգամ ավելի արագ վեբ–էջեր բեռնել այլ բրաուզերների համեմատ»,– ասվում է Opera Turbo–ի տեխնոլոգիայի նկարագրման մեջ։ -0-