USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Sony-ն հսկայական սմարթֆոն է պատրաստում

19.06.2013, 12:45
Sony Mobile Communications (նախկին Sony Ericsson) ընկերությունը հուլիսի 4-ին ծրագրում է ծանուցել իր գծում առաջին «պլանշետոֆոնը», որը կկրի Xperia Z Ultra անունը, գրում է cnews.ru-ն։

Sony-ն հսկայական սմարթֆոն է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Sony Mobile Communications (նախկին Sony Ericsson) ընկերությունը հուլիսի 4-ին ծրագրում է ծանուցել իր գծում առաջին «պլանշետոֆոնը», որը կկրի Xperia Z Ultra անունը, գրում է cnews.ru-ն։

Սարքը կունենա 6,4 դյույմանոց էկրան` 1920 x 1080 կետ (Full HD) և 342 ppi թույլտվությամբ։ Էկրանը հնարավոր կլինի կառավարել ոչ միայն մատներով, այլև ցանկացած այլ առարկայով, հաղորդում են ոչ պաշտոնական աղբյուրները։

Պրոցեսորի դերը կկատարի Qualcomm Snapdragon 800 ընտանիքի չիպը։

Sony-ին միակ ընկերությունը չէ, որն աշխատում է հսկայական սմարթֆոնի ստեղծման ուղղությամբ։ Նմանատիպ սարք, որոշ տվյալներով, պատրաստվում է ներկայացնել HTC-ը։ --0--