USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Nokia–ն ցանկանում է առանց վարորդի ավտոմեքենա ստեղծել

28.08.2013, 17:10
Nokia–ն պատրաստվում է թափանցել ավտոմեքենաների շուկա, թեպետ սեփական ավտոմեքենա մշակելու մասին դեռ խոսք չկա, հաղորդում է GigaOM–ն` վկայակոչելով Nokia ընկերության Location & Commerce  ստորաբաժանման գործադիր փոխնախագահ Մայքլ Հելբերին (Michael Halbherr), գրում է cnews.ru–ն։
Nokia–ն ցանկանում է առանց վարորդի ավտոմեքենա ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Nokia–ն պատրաստվում է թափանցել ավտոմեքենաների շուկա, թեպետ սեփական ավտոմեքենա մշակելու մասին դեռ խոսք չկա, հաղորդում է GigaOM–ն` վկայակոչելով Nokia ընկերության Location & Commerce  ստորաբաժանման գործադիր փոխնախագահ Մայքլ Հելբերին (Michael Halbherr), գրում է cnews.ru–ն։

Nokia–ն թվային քարտերի և ավտոմեքենաների մեջ նավիգացիոն համակարգերի համար տրաֆիկի մասին տեղեկատվության հիմնական մատակարարներից մեկն է. 2008թ.–ին ընկերությունը 8,1 մլրդ դոլարով գնեց այս ոլորտի մասնագետ համարվող Navteq ամերիկյան ընկերությունը։ 2011թ.–ից Navteq–ը Location & Commerce ստորաբաժանման մի մասն է։ Ներկա պահին Navteq–ի ծառայություններից օգտվում են 6 մայրցամաքներում գտնվող  196 երկրների բնակիչներ։

Միաժամանակ Հելբերը ենթադրում է, որ Nokia¬–ն պատրաստվում է թվային քարտերի սահմանները հատել և նոր նախաձեռնությունների համար օգտագործել ավտոարտադրողների հետ ունեցած հարաբերությունները։ Նա չի պարզաբանել, թե հատկապես որ նախաձեռնությունների մասին է խոսքը, սակայն GigaOM–ը գրում է, որ Nokia–ն տրանսպորտային միջոցի կառավարման ավտոնոմ համակարգ ստեղծելու ծրագրեր ունի (առանց վարորդի մասնակցության կառավարման համակարգեր)։

2010թ.–ին նման համակարգ է ներկայացրել Google ընկերությունը, որը սեփական քարտեզագրական ստորաբաժանումն ունի։ Ըստ վերջին տեղեկությունների, ընկերությանը չի հաջողվել այդ համակարգի ինտեգրման հարցում համաձայնության գալ արտադրողների հետ, այդ պատճառով ընկերությունը որոշել է սեփական ավտոմեքենան ստեղծել։

Nokia–ում կարծում են, որ նման ավտոմեքենաները կարող են «խելացի» քաղաքների մի մասը դառնալ։ Այդ մեքենաների երթևեկության երթուղին կարող է կախված լինել ոչ միայն տրաֆիկից, այլ նաև բնապահպանական պահանջներից. այսինքն լինեն այնպիսին, որ այդ տրանսպորտային միջոցների աշխատանքի հետաևքնով  ածխաթթու գազի արտանետումները նվազագույն լինեն։

Սակայն դեռ բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք մեքենա արտադրող ընկերությունները կօգտվեն ինքնակառավարման տեխնոլոգիաներից։ Քանի որ այդ դեպքում «կկորցնեն իրենց ինտերնետ–ավտոմեքենաների վերահսկողությունը», ընդգծում է GigaOM–ն։Հայտնի է, որ ընկերությունները Google–ից առաջ են սկսել այդ համակարգերի մշակումը։ Գործարկման է պատրաստ, օրինակ, Ford–ը։ Volvo ընկերությունը 2020թ.–ին նախատեսում է իր բոլոր ավտոմեքենաները զինել ավտոնոմ կառավարմամբ, սակայն հայտնի չէ, թե որ ընկերության տեխնոլոգիաներն է մտադիր օգտագործել։

«Մենք արդեն վաղուց զբաղվում ենք ավտոմոբիլային արդյունաբերության համար կոնտենտի մատակարարմամբ. սկզբում դրանք քարտերն էին, այնուհետև` տրաֆիկի մասին տեղեկատվությունը,– վերջին հարցազրույցներից մեկում հայտնել է Հելբերը։ – Ավելի ու ավելի շատ մեքենաներ են զինվում գլոբալ ցանցի միացմամբ։ Դա հեռանկարային շուկա է, որտեղ մենք կարող ենք ոչ միայն կոնտենտի, այլ նաև տեխնոլոգիական հարթակի մատակարարար դառնալ»։

Հելբերը խոստանում է Nokia–ի` ավտոմոբիլային ոլորտի նոր նախագծերի մասին խոսել մոտ ապագայում։ –0–