USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Օգտատերերը ոգևորությամբ գումար են հավաքել «խելացի» ականջակալների համար, որոնք ինքնուրույն երաժշտություն ընտրելու հնարավորություն կունենան

08.04.2015, 14:00
Արդեն վաղուց նորույթ չեն երաժշտական առցանց ծառայությունները, որոնք կարողանում եմ որոշել ունկնդրի նախասիրությունները։ Այս գաղափարը հիմք է դարձել Aivvy Q ականջակալները ստեղծելու համար։ Այդ ականջակալները կկարողանան որոշել օգտատիրոջ սիրելի երաժշտությունն ու նրա համար ինքնուրույն կազմել երգերի ցանկ, գրում է Cnewsru.com–ը` հղում անելով Onliner–ին։
Օգտատերերը ոգևորությամբ գումար են հավաքել «խելացի» ականջակալների համար, որոնք ինքնուրույն երաժշտություն ընտրելու հնարավորություն կունենան
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդեն վաղուց նորույթ չեն երաժշտական առցանց ծառայությունները, որոնք կարողանում եմ որոշել ունկնդրի նախասիրությունները։ Այս գաղափարը հիմք է դարձել Aivvy Q ականջակալները ստեղծելու համար։ Այդ ականջակալները կկարողանան որոշել օգտատիրոջ սիրելի երաժշտությունն ու նրա համար ինքնուրույն կազմել երգերի ցանկ, գրում է Cnewsru.com–ը` հղում անելով Onliner–ին։

Ստեղծողների խոսքով` Aivvy Q–ն կդառնա շուկայի առաջին «ինքնուս երաժշտական գործիքը», քանի որ նորույթը կարող է աշխատել առանց սմարթֆոնի կամ պլանշետի։ Սարքի մեջ ներկառուցված Wi-Fi–ը թույլ է տալիս ականջակալները սինխրոնացվել Aivvy ֆիրմային ամպային ծառայության հետ, որը պատասխանատու է երաժշտության ընտրության և որոնման համար։ Ականջակալները նաև պահպանում են գտած երաժշտությունը առցանց ռեժիմից դուրս լսելու համար։

«Խելացի» ականջակալների այլ առանձնահատկություններից են դրանք կրելու ժամանակ ավտոմատ միացումը, ականջակալներից մեկի վրա կառավարման touch հնարավորությունը, 32 ԳԲ ներկառուցված հիշողությունը, ինչպես նաև երկարակյաց մարտկոցը, որը կարող է մեկանգամյա լիցքավորման դեպքում գործել մինչև 40 ժամ։

Այս պահին Aivvy–ն Q–ն թողարկելու համար միջոցներ է հավաքում Kickstarter կոլեկտիվ ֆինանսավորման ծառայության միջոցով, սակայն նախատեսված 125 000 դոլարից արդեն հաջողվել է հավաքել 165 000 դոլարը, այն դեպքում, երբ մինչև արշավի ավարտը դեռ 16 օր կա։ Առաջին գնորդները Aivvy Q–ն ձեռք կբերեն 249 դոլարով, որի մեջ կներառվի երաժշտական հոսքային ծառայության տարեկան բաժանորդագրությունն ու iOS–ի կամ Android–ի համար նախատեսված հավելվածը։ «Խելացի» ականջակալների մատակարարումը կսկսվի հոկտեմբերին։–0–