Nokia–ն պատրաստվում է նորացնել բջջային տեխնիկան
11.10.2013,
17:42
Հոկտեմբերի 22–ին Աբու Դաբիում (ՄԱԷ) կայանալիք Nokia World միջոցառման ժամանակ Nokia–ն վեց նոր սարք կներկայացնի, գրում են արևմտյան ԶԼՄ–ները։ Հնարավոր է, որ նաև նոութբուքեր լինեն, հաղորդում է Digit.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 22–ին Աբու Դաբիում (ՄԱԷ) կայանալիք Nokia World միջոցառման ժամանակ Nokia–ն վեց նոր սարք կներկայացնի, գրում են արևմտյան ԶԼՄ–ները։ Հնարավոր է, որ նաև նոութբուքեր լինեն, հաղորդում է Digit.ru–ն։
Նոութբուքի վերաբերյալ ենթադրությունը ծնվում է միջոցառման ծանուցման մասին գովազդից, որը տեղադրվել է Nokia–ի պաշտոնական բլոգում։ Գովազդում պատկերված է երեք սարք` սմարթֆոն, պլանշետ և նոութբուք, և նշված է, որ ընկերության շնորհանդեսը հնարավոր կլինի դիտել ցանկացած էկրանով` ըստ ցանկության։ Չնայած ծանուցումից պարզ չի դառնում, թե ընկերությունը պատրաստվո՞ւմ է արդյոք ներկայացնել իր նոր նոութբուքը, թե ոչ, սակայն պարզ է մի բա, որ ընկերությունը նման սարքի մշակման փորձ ունի. մինչև 1991թ.–ը այն MikroMikko ապրանքանիշի տակ անձնական համակարգիչներ էր արտադրում, իսկ 2009թ.–ի օգոստոսին շուկայում ներկայացրեց Nokia Booklet 3G նեթբուքը։
Nokia–ի ներկայացուցիչները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել տեղեկությունն այն մասին, թե ինչպիսի սարքեր են ներկայացվելու հանրությանը Nokia World–ի ընթացքում։ Ավելի վաղ The Verge ինտերնետային պարբերականը, հղում անելով ընկերության աղբյուրներին, տեղեկացրել էր, որ միջոցառման ընթացքում կներկայացվի վեց մոդել։ Դրանցից մեկը կարող է դառնալ Qualcomm Snapdragon 800 4–միջուկային պրոցեսորով և 20 ՄԲ տեսախցիկով Lumia 1520 6 դյույմանոց ֆաբլետը, ինչպես ավելի վաղ տեղեկացնում էր Digit.ru–ն։ Նաև սպասվում է Lumia 2520 անվանումով պլանշետի ծանուցումը, որն ունի Full HD թողունակությամբ 10,1 դյույմանոց էկրան, 2,15 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր և աշխատում է Windows RT օպերացիոն համակարգով, տեղեկացնում է The Verge–ի թղթակիցը։
Ըստ The Verge–ի տեղեկատվության, Nokia World–ի ընթացքում ներկայացվող մյուս սարքերից են Lumia 1320 և Lumia 525 բյուջետային սմարթֆոնները, որոնք համապատասխանաբար կփոխարինեն 625 և 520 հին մոդելներին, ինչպես նաև Asha շարքի հեռախոսները` 502 և 503։
Սեպտեմբերին հայտարարվեց, որ Microsoft ընկերությունը գնել է Nokia ընկերության հեռախոսային ստորաբաժանումը։ Nokia World–ի ընթացքում ներկայացված սարքերը հնարավոր է վերջինը դառնան, որոնք կգործարկվեն Nokia ապրանքանիշի տակ, հետագայում Microsoft–ը սեփական անվանումով տեխնիկա կարտադրի։ Ըստ IDC վերլուծական ընկերության կանխատեսումների, 2017թ.–ին համաշխարհային շուկայում Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների մասնաբաժինը կավելանա` ընթացիկ 3,9 տոկոսից հասնելով 10,2 տոկոսի։ –0–