USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Nokia–ը մուրաբայով ռուլետի տեսք ունեցող ճկուն մարտկոց կպատենտավորի

13.03.2014, 11:20
Nokia–ն մուրաբայով ռուլետի տեսք ունեցող ճկուն կուտակիչ մարտկոցի պատենտ ստանալու հայտ է ներկայացրել` այդպիսի համեմատություն են կատարել մի շարք արտասահմանյան կայքերը։ Պատենտի անվանումն է` «Ճկուն մարտկոցի տեխնոլոգիա և կառուցվածք»։ Տեքստը հրապարակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության պաշտոնական պորտալում։
Nokia–ը մուրաբայով ռուլետի տեսք ունեցող ճկուն մարտկոց կպատենտավորի
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Nokia–ն մուրաբայով ռուլետի տեսք ունեցող ճկուն կուտակիչ մարտկոցի պատենտ ստանալու հայտ է ներկայացրել` այդպիսի համեմատություն են կատարել մի շարք արտասահմանյան կայքերը։ Պատենտի անվանումն է` «Ճկուն մարտկոցի տեխնոլոգիա և կառուցվածք»։ Տեքստը հրապարակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության պաշտոնական պորտալում։

Nokia–ի ճարտարագետների առաջարկած մարտկոցը բաղկացած է հատվածների բաժանված ժապավենից, որոնցից յուրաքանչյուրը պտտած է հաջորդի հետ։ Ժապավենը երեք շերտ ունի` անոդ, կատոդ և միջանկյալ շերտ։ Ամբողջ մարտկոցը տեղադրված է վակուումային փաթեթի մեջ։

Կատոդի և անոդի հեղուկացրումը կարող է փխրուն լինել։ Մարտկոցի առավել կորացման տեղերում ճաքելուց խուսափելու համար Nokia–ի ճարտարագետներն առաջարկել են ճկուն ագույցներ տեղադրել։ Դա էապես չի նվազեցնի մարտկոցի տարողությունը, բայց կօգնի երկարացնել դրա ծառայության ժամկետը, պարզաբանել են մշակողները, հաղորդում է cnews.ru–ն։

Սնուցման տարրը կարելի է ճկել և պտտել չորս ուղղություններով, ինչը կիրառման լայն դաշտ է ստեղծում։ Պատենտում այն սարքերի շարքում, որոնք կարող են նման մարտկոց ունենալ, նշվում են բջջային հեռախոսներ, խաղային կոնսոլներ, երաժշտական նվագարկիչներ, նոութբուքեր և գրպանի համակարգիչներ։

«Խելացի ժամացույցը», որը նույնպես կարելի է զինել ճկուն մարտկոցով, պատենտում չի հիշատակվում։ Նախորդ տարվա վերջին ասվել էր, որ Nokia–ն կարող է այդպիսի գաջեթ թողարկել 2014 թվականի երկրորդ կեսին։ Հավանաբար, նշված ֆորմ–ֆակտորը նշված չէ պատենտում այն պատճառով, որ մարտկոցը մշակվել է նախքան այն պահը, երբ «խելացի ժամացույցի» մասին սկսել են շատ խոսել։

Հիշեցնենք, որ ներկայում Nokia–ն իր բիզնեսի մի մասը (Devices & Services ստորաբաժանում) Microsoft կորպորացիային փոխանցելու փուլում է։ Գործարքի մասին հայտարարվել է սեպտեմբերի 3–ին, իսկ այն ծրագրվում է մինչև մարտի վերջ։ Միաժամանակ, Nokia–ի բոլոր պատենտները կշարունակեն պատկանել ֆիննական ընկերությանը։ Nokia–ի մտավոր սեփականության պորտֆելը հեռահաղորդակցային տեխնոլոգիաների շուկայում խոշորագույններից է և ավելի քան 30 հազար պատենտ է ընդգրկում։

Միայն Nokia–ն չէ, որ ճկուն մարտկոցներ մշակում։ Նախորդ տարվա հուլիսին համացանցում հրապարակվել էր Apple ընկերության հայտը։ Դրանում նկարագրված էր ճկուն ժապավենին սոսնձած մի քանի կարծր մասնիկներից բաղկացած ճկուն մարտկոց։ -0-