USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Nokia-ն երաժշտական ծառայություն է գործարկում ԱՄՆ-ի Lumia սմարթֆոնների համար

05.09.2012, 16:45
Nokia ֆիննական ընկերությունն ԱՄՆ-ում Nokia Music անվճար երաժշտական ծառայություն է գործարկում, որից կարող են օգտվել բացառապես Lumia-ի մի շարք սմարթֆոնների օգտատերերը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Nokia-ն երաժշտական ծառայություն է գործարկում ԱՄՆ-ի Lumia սմարթֆոնների համար

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Nokia ֆիննական ընկերությունն ԱՄՆ-ում Nokia Music անվճար երաժշտական ծառայություն է գործարկում, որից կարող են օգտվել բացառապես Lumia-ի մի շարք սմարթֆոնների օգտատերերը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Lumia 900 և Lumia 710 սմարթֆոնների օգտատերերը կարող են հոսքային ռեժիմով երաժշտական ստեղծագործություններ լսել ավելի քան 150 առկա փլեյլիստերից, ինչպես նաև ծառայության կատալոգից ստեղծել սեփական փլեյլիստը, որը հաշվառում է մի քանի միլիոն ստեղծագործություն: Բացի այդ, Nokia Music փլեյլիստերը հասանելի կլինեն Lumia օգտատերերին նաև առցանց ռեժիմով:

Ծառայությունը գործելու է առանց գովազդի, առանց լրացուցիչ գրանցման կամ բաժանորդագրման անհրաժեշտության: Lumia 900 և Lumia 710 օգտատերերն այժմ արդեն կարող են Marketplace ներդիրների խանութից անվճար ներբեռնել Nokia Music ներդիրը:

Gig Finder անվանումով  ծառայության գործողություններից մեկը կարող է որոշել օգտատերի գտնվելու վայրը և տեղեկացնել նրան իրենից ոչ հեռու կայանալիք համերգների և շոուի մասին:

«ԱՄՆ-ն աշխարհի թվային երաժշտության առավել մրցակցային շուկա է համարվում: Մենք փորձեցինք, որպեսզի մեր ծառայությունն արդարացնի ԱՄՆ-ի երաժշտության պահանջկոտ երկրպագուների սպասելիքները»,- հայտնել է Nokia զվարճանքի տեխնոլոգիաների փոխնախագահ Յուրկի Ռոզենբերգը (Jyrki Rosenberg): Չի պարզաբանվում աշխարհի մյուս երկրներում  Nokia Music ծառայության հասանելիության փաստը:

Nokia-ն Windows Phone բջջային հարթակում Lumia սմարթֆոնների շարքի մշակումը սկսել է Microsoft-ի հետ ռազմավարական գործընկերություն կնքելուց հետո: Lumia 800 և Lumia 710 սարքավորումները ներկայացվել են 2011թ.-ի հոկտեմբերին, իսկ Lumia 900 և Lumia 610 հայտարարվել են 2012թ.-ի հունվարին, սմարթֆոնների վաճառքը տարվում է նաև ռուսական շուկայում:

Դրանց օգնությամբ Nokia-ն հույս ուներ ամրապնդվել սմարթֆոնների շուկայում, սակայն սարքավորումների վաճառքների կանխատեսումները դեռ չեն արդարացվում: Ըստ IDC-ի վերլուծաբանի՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքում Nokia-ն այդ հատվածում զբաղեցրել է մասնաբաժնի ընդամենը 6,6 տոկոսը: Անվճար երաժշտական ծառայության գործարկումը տեսականորեն կարող է գնորդների աչքին Nokia սմարթֆոնների լրացուցիչ մրցակցային առավելություն դառնալ:

Ինչպես ակնկալվում է, չորեքշաբթի Nokia-ն Microsoft-ի հետ համատեղ Windows Phone 8 գործառնական համակարգի բազայում կներկայացնի իր առաջին սմարթֆոնները: Նոր ֆլագմատիկ սմարթֆոնը, որն ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության կստանա Lumia 920 անվանումը, կունենա 4,5 դյումանոց էկրան, տվյալները պահպանելու համար 32 ԳԲ հիշողություն, PureView ֆիրմային տեխնոլոգիաներով տեսախցիկ և լիցքավորման սարք, որը լարի միջոցով սմարթֆոնի միացում չի պահանջում: -0-