USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Ներբեռնման համար հասանելի է Windows 8-ի վերջին տարբերակը

16.08.2012, 17:13
Microsoft–ը մշակողների և ՏՏ մասնագետների համար պատրաստել է  Windows 8–ի և  Visual Studio 2012 ու NET 4. 5 փաթեթների վերջին տարբերակը, հայտնում է cnews.ru–ն։
Ներբեռնման համար հասանելի է Windows 8-ի վերջին տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Microsoft–ը մշակողների և ՏՏ մասնագետների համար պատրաստել է  Windows 8–ի և  Visual Studio 2012 ու NET 4. 5 փաթեթների վերջին տարբերակը, հայտնում է cnews.ru–ն։

Windows 8–ը ներբեռնելու համար մշակողը պետք է դառնա ընկերության հատուկ բլոգ ռեսուրսների բաժանորդ։

Թեև վերջին Windows 8–ն արդեն հասանելի է MSDN և TechNet–ի օգտագործողների համար, սովորական օգտագործողների համար այն անհասանելի է մինչև 2012 թվականի հոկտեմբերի 26–ը, երբ Microsoft–ը պաշտոնապես այն հասանելի կդարձնի։

Հոկտեմբերի 26–ին օգտագործողները կկարողանան օգտվել նույն Windows 8 տարբերակից, որն արդեն հասանելի է մշակողների համար օգոստոսի 15–ից։ -0-