USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

LG–ն ստեղծել է սմարթֆոնի` գերբարձր թողունակություն ունեցող առաջին էկրանը

21.08.2013, 18:23
LG ընկերությունը ներկայացրել է Quad HD (2560×1440) թողունակություն ունեցող առաջին էկրանը սմարթֆոնների համար, հաղորդում է  digit.ru–ն` հղում անելով Cnet–ին։
LG–ն ստեղծել է սմարթֆոնի` գերբարձր թողունակություն ունեցող առաջին էկրանը
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. LG ընկերությունը ներկայացրել է Quad HD (2560×1440) թողունակություն ունեցող առաջին էկրանը սմարթֆոնների համար, հաղորդում է  digit.ru–ն` հղում անելով Cnet–ին։

Cnet–ի տվյալներով` LG–ի ներկայացրած սմարթֆոնի էկրանի` 5.5-դյույմանոց նախատիպն ունի Quad HD — 2560×1440 ստանդարտի թողունակություն և հստակության ու կոնտրաստի բարձր ցուցանիշներ` Blu-ray–որակի ցուցադրման համար։ Էկրանը պատրաստված է AH-IPS-տեխնոլոգիայով` ցածր ջերմաստիճանային բազմաբյուրեղային կրեմնիումից (LTPS), որը թույլ է տվել հասնել 430 նիտ պայծառության։ Սա նման բնութագրերով առաջին էկրանն է սմարթֆոնի համար։

Quad HD թողունակությունը մինչ այս պահն օգտագործվում էր միայն մոնիտորների և հեռուստացույցների արտադրության մեջ։ Օրինակ, մայիսին ներկայացվել էր Qualcomm 5.1-դյույմանոց մոնիտոր` 2560×1440 թողունակությամբ, ինչպես գրում էր Digit.ru–ն։ Սակայն էկրանը կատարված էր Mirasol տեխնոլոգիայով, որը չի օգտագործվել սմարթֆոնների արտադրությունում և կիրառվել է միայն էլեկտրոնային գրքերում։

LG ընկերությունն առայժմ պատրաստ չէ կանխատեսելու, թե երբ Quad HD-էկրանով սարքերը կլինեն վաճառքում։ -0-