USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

HP–ն նոր դարաշրջանի սերվերներ է թողարկել

10.04.2013, 16:28
Աշխարհում սերվերների խոշորագույն արտադրող  Hewlett-Packard–ը թողարկել է «աշխարհում առաջին ծրագրով որոշվող Moonshot սերվեր» (software defined server)` ծրագրով որոշվող ցանցերի նմանությամբ (software defined network),  գրում է cnews.ru–ն` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
HP–ն նոր դարաշրջանի սերվերներ է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Աշխարհում սերվերների խոշորագույն արտադրող  Hewlett-Packard–ը թողարկել է «աշխարհում առաջին ծրագրով որոշվող Moonshot սերվեր» (software defined server)` ծրագրով որոշվող ցանցերի նմանությամբ (software defined network),  գրում է cnews.ru–ն` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

HP Moonshot ծրագրով որոշվող սերվերների նոր շարքի առաջին մոդելը նախատեսված է ամպային հաշվարկների համար։ Ընդհանուր առմամբ շարքը նախատեսված է ամպային հաշվարկների, բջջային պլատֆորմների, սոցցանցերի և մեծ տվյալների համար։
 
Հաշվի առնելով ինտերնետ սարքերի թվի էքսպոնենցիալ աճը` տվյալների մշակման կենտրոնները կզբաղեցնեն հարյուրավոր ֆուտբոլային դաշտերի հետ համադրվող մակերես, իսկ դրանք պահելու համար կպահանջվի նոր էլեկտրակայանների կառուցում, հայտնել է HP Մեգ Ուիթմանը (Meg Whitman)։ Այդ կապակցությամբ գոյություն ունեցող տեխնոլոգիաների հետագա օգտագործումն աննպատակահարմար է։

Moonshot սերվերները կոչված են լուծել հաշվիչ սարքավորումների ավելացումը։ եթե հրապարակային ամպը պետություն լիներ, ապա էներգիայի սպառմամբ այն աշխարհում կզբաղեցներ հինգերորդ տեղը և կսպառեր կրնկակի էներգիա Մեծ Բրիտանիայի համեմատ։

«Ներկայում ինտերնետին միացված է մոտ 10 մլրդ սարք։ Մենք հասել ենք բեկումնային պահի, երբ չի կարելի պարզապես նոր տարածք փնտրել սերվերների համար, դրանց վրա ավելի շատ էներգիա ծախսել և ավելացնել ծախսերը։ HP Moonshot–ը նոր փուլի սկիզբ է սերվերային  ինդուստրիայի զարգացման մեջ։ Նրանք առաջարկում են տվյալների կենտրոնների էկոնոմիկայի նոր մոտեցում, որը հեռանկարներ է բացում հաջորդ 20 մլրդ սարքերի համար»։

Ընկերությունում պնդում են, որ HP Moonshot սերվերները սպառում են 89 տոկոսով պակաս էներգիա, 80 տոկոսով քիչ տարածք են զբաղեցնում և պահանջում են 77 տոկոսով սպասարկման պակաս ծախսեր ավանդական սերվերների համեմատ։ Այդ տվյալները հիմնված են ներքին թեստերի արդյունքների վրա։ -0-