USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Mulberry–ի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ կներդրվի Հայաստանի ԱԺ–ում 2015թ.–ին

29.10.2014, 16:45
Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ կներդրվի հայկական խորհրդարանում 2015 թվականին, չորեքշաբթի ասաց Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում։
Mulberry–ի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ կներդրվի Հայաստանի ԱԺ–ում 2015թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ կներդրվի հայկական խորհրդարանում 2015 թվականին, չորեքշաբթի ասաց Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում։

Ըստ նրա` 2015 թվականին բյուջետային միջոցների շրջանակում ծրագրվում է Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրում, որը բավականին արդյունավետ գործում է կառավարությունում։

«Հուսով եմ, որ 2015 թվականին այն կադապտացվի խորհրդարանի գործունեության համար, ինչը թույլ կտա իրականացնել փաստաթղթաշրջանառության առյուծի բաժինն էլեկտրոնային ձևաչափով, ինչը կթեթևացնի և կարագացնի բոլոր գործընթացները, երբ բոլոր օրինագծերը` ներառյալ ուղեկցող ողջ թղթաբանությունն ու լրացումների առաջարկները, կիրականացվեն էլեկտրոնային ձևաչափով»,– ասաց Թովմասյանը։ -0-