USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Մինի–iPad–ի գինը Եվրոպայում կսկսվի 249 եվրոյից

15.10.2012, 18:04
Apple iPad պլանշետային համակարգչի կոմպակտային տարբերակը Եվրոպայում կարժենա 249 եվրո՝ 8 Գբայթ ներկառուցված հիշողությամբ և առանց բջջային մոդուլի փոքր մոդելի համար, հայտնում է գերմանական Mobile Geeks կայքը` վկայաբերելով Media Markt խոշոր ռիթեյլերի ներքին ապրանքային բազայի տեղեկությունը, հաղորդում է digit.ru–ն։ Մոդելի շնորհանդեսը սպասվում է հաջորդ շաբաթ։
Մինի–iPad–ի գինը Եվրոպայում կսկսվի 249 եվրոյից
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple iPad պլանշետային համակարգչի կոմպակտային տարբերակը Եվրոպայում կարժենա 249 եվրո՝ 8 Գբայթ ներկառուցված հիշողությամբ և առանց բջջային մոդուլի փոքր մոդելի համար, հայտնում է գերմանական Mobile Geeks կայքը` վկայաբերելով Media Markt խոշոր ռիթեյլերի ներքին ապրանքային բազայի տեղեկությունը, հաղորդում է digit.ru–ն։ Մոդելի շնորհանդեսը սպասվում է հաջորդ շաբաթ։

Կայքի տեղեկությամբ, ընդհանուր առմամբ գնորդներին հասանելի կլինի նոր iPad–ի 16 մոդիֆիկացիաներ` 8-ից 64 Գբայթ հիշողության ծավալով, բջջային մոդուլով կամ առանց դրա, սև կամ սպիտակ կորպուսով։ Պլանշետի ամենաթանկ մոդելը կարժենա 649 եվրո։

Ամերիկյան շուկայում սարքի գնի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, բայց Եվրոպայում Apple–ի պրոդուկտներն ավանդաբար ավելի թանկ են, քան ԱՄՆ–ում։ Այսպես, երրորդ սերնդի iPad կրտսեր մոդելը, որը վաճառվում է ամերիկյան շուկայում 499 դոլարով, գերմանական  Media Markt–ում արժե մոտ 449 եվրո (մոտ 580 դոլար)։ -0-