Microsoft–ը կվերականգնի «Մեկնարկ» կոճակը
10.12.2013,
13:53
Microsoft կորպորացիան ծրագրում է վերականգնել «Մեկնարկ» լիարժեք ցանկը, հաղորդում է Cnews–ը։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft կորպորացիան ծրագրում է վերականգնել «Մեկնարկ» լիարժեք ցանկը, հաղորդում է Cnews–ը։
«Մեկնարկ» էկրանը ստեղծվել է սենսորային դիսպլեյների համար, որոնցով օժտված են ոչ բոլոր նոութբուքերը և սեղանի ԱՀ–ները։ Սովորական մենյուի բացակայությունը և նոր ինտերֆեյսին ընտելանալու անհրաժեշտությունը մի շարք քննադատական արձագանքներ են առաջացրել Windows 8–ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է WinSuperSite ռեսուրսը, «Մեկնարկ» սովորական մենյուն կվերադառնա Windows 8 հաջորդ խոշոր թարմացման մեջ` Windows 8.2–ում, Threshold կոդային անվան ներքո։ «Մեկնարկ» կոճակն օգտագործողը կարող է կարգավորումներում միացնել այն մեկնարկային «Մեկնարկ» էկրանի կամ աշխատանքային սեղանի նմանությամբ, որը հայտնվել էր Windows 8.1–ում։ Ենթադրվում է, որ այդ հնարավորությունը կհայտնվի սեղանի ԱՀ–ներում և նոութբուքերում։
Ասվում է նաև, որ Threshold–ում կլինի աշխատանքային սեղանի պատուհանում Metro ինտերֆեյսով հավելվածների գործարկման հնարավորություն։ Ներկայում այդպիսի հավելվածներ գործարկվում են «Մեկնարկ» էկրանից և բացվում ամբողջ էկրանով։ Օգտագործողը կարող է կիսել էկրանը մասերի` գործարկելով միաժամանակ մի քանի հավելված։ -0-