Մեծ անկյունագծով 4K–հեռուստացույցների գները նվազել են
29.07.2013,
16:48
TCL չինական ընկերությունը ԱՄՆ–ի շուկայում ներկայացրել է Ultra HD (4K) ձևաչափով 50 դյույմանոց էկրանով LCD–հեռուստացույցների մոդելը։ Առաջարկվող մանրածախ վաճառքի արժեքը կազմում է 999 դոլար։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. TCL չինական ընկերությունը ԱՄՆ–ի շուկայում ներկայացրել է Ultra HD (4K) ձևաչափով 50 դյույմանոց էկրանով LCD–հեռուստացույցների մոդելը։ Առաջարկվող մանրածախ վաճառքի արժեքը կազմում է 999 դոլար։
Համեմատության համար հարկ է նշել, որ 55 դյույմ էկրանով Sony 4K- հեռուստացույցների արժեքը ԱՄՆ–ում կազմում է 4998 դոլար։ Միաժամանակ TCL–ը պատկերի նույն թողունակություն է առաջարկում (3840 x 2160 պիքսել) և ցանկացած աղբյուրից մինչև 4K թողունակության վերափոխման ստանդարտ գործողություն, հաղորդում է cnews.ru–ն։
Ընկերությունից պարզաբանել են, որ ի տարբերություն մյուս ապրանքանիշների, որոնք 4K ձևաչափն ընկալում են որպես նոր հնարավորություն իրենց շահույթը բարձրացնելու համար, TCL–ում նախևառաջ մտածում են սպառողի մասին։
«Կրկնվում է այն իրավիճակը, երբ ավելի քան 10 տարի առաջ առաջին անգամ վաճառքում հայտնվեցին բարձր հստակության հեռուստացույցները,–հայտնել է TLC ամերիկյան մասնաճյուղի նախագահ Միշել Մաոն (Michelle Mao)։ –Այժմ 4K–հեռուստացույցներն այնքան թանկ են, որ սպառողների մեծ մասը չի կարող իրեն դա թույլ տալ։ Մենք TCL–ում կարող ենք փոխել իրավիճակը`999 դոլար մանրածախ գնով առաջարկվող 4K ձևաչափով 50 դյույմանոց հեռուստացույցներ արտադրելով, մենք հնարավորություն ենք ընձեռում մարդկանց առավել լայն շրջանակին զմայլվելու պատկերի անգերազանցելի որակով»։
TCL 50 դյույմանոց 4K հեռուստացույցը զինված է LCD պանելով։ Այն կարող է վերարտադրել 1,07 մլրդ գունային երանգներ և 120 Հց էկրանի նորացման հաճախականություն է ապահովում, պարունակում է SRS TrusurroundHD շրջակա հնչողության ներկառուցված ակուստիկ համակարգ, չորս HDMI բնիկ, մեկ USB և ականջակալների համար նախատեսված բնիկ։ Դինամիկ կոնտրաստի տոկոսը հավասար է 5000000:1։
TCL–ն Samsung–ից և LG–ից հետո մեծությամբ երրորդ ընկերությունն է, որը հեռուստացույցներ է արտադրությամբ է զբաղվում։ NPD DisplaySearch–ի համաձայն, 2013թ.–ի առաջին եռամսյակում ընկերության մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմել է 5,9 տոկոս` անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցած 4,8 տոկոսի համեմատ։ Մեկ տարում վենդորը 16 տոկոսով ավելացրել է մատակարարումները` արտադրողների առաջին հնգյակում լավագույն արդյունքը ցուցադրելով։ Համեմատության համար, Samsung–ի մատակարարումները նվազել են 8 տոկոսով, իսկ LG–ինը` աճել են ընդամենը 4 տոկոսով։
Ավելացնենք, որ ամերիկյան շուկայում վաճառքի է հանվել ևս մեկ 50 դյույմանոց ոչ թանկ 4K հեռուստացույց` Seiki SE50UY04։ Առաջարկվող գինը կազմում է 1499 դոլար, չնայած Amazon–ում մոդելը կարելի է ձեռք բերել 1099 դոլարով։ Տեսաբանները նշում են, որ Sony–ի և առաջին էշելոնի մյուս ապրանքանիշների սարքերը միևնույն թողունակությամբ պատկերի առավել բարձր որակ են ապահովում։
Seiki–ն 699 դոլարով 39 դյույմ անկյունագծով 4K–հեռուստացույց է վաճառում ԱՄՆ–ում։--0-