Megaupload–ի սեփականատերը «Skype–ը ոչնչացնող» ծառայություն է գործարկել
23.01.2015,
14:01
Հայտնի ինտերնետային ձեռներեց Քիմ Դոթքոմը (Kim Dotcom) գործարկել է նոր MegaChat–ի փորձնական տարբերակը, որի հեղինակը դիտարկում է այն` որպես «Skype–ը ոչնչացնող» ծառայություն։ MegaChat ծառայությունը թույլ է տալիս Skype–ի նման կատարել տեսազանգեր, սակայն այն ինտեգրված է վեբ–բրաուզերի մեջ, հաղորդում է Cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայտնի ինտերնետային ձեռներեց Քիմ Դոթքոմը (Kim Dotcom) գործարկել է նոր MegaChat–ի փորձնական տարբերակը, որի հեղինակը դիտարկում է այն` որպես «Skype–ը ոչնչացնող» ծառայություն։ MegaChat ծառայությունը թույլ է տալիս Skype–ի նման կատարել տեսազանգեր, սակայն այն ինտեգրված է վեբ–բրաուզերի մեջ, հաղորդում է Cnews.ru–ն։
«Մենք քայլ առ քայլ գործարկում ենք MegaChat–ը։ Այսօր գործարկվել է տեսազանգերի գործառույթը», – գրել է Դոթքոմը Twitter–ում։
MegaChat–ի գլխավոր առանձնահատկությունը պաշտպանվածությունն է։ Բոլոր զանգերը ծածկագրվում են բաժանորդից դեպի բաժանորդ։ Միաժամանակ օգտագործվում է User Controlled Encryption տեխնոլոգիան։ Նշանակում է, որ ծածկագրման բանալու հասանելիություն ունեն միայն բաժանորդները, իսկ ծառայության սեփականատերը չունի նման հասանելիություն։
MegaChat–ի հասանելիություն ստանալու համար հարկավոր է անվճար հաշվարկային գրառում ստեղծել Mega.nz կայքում, մտնել Conversations բաժին և ավելացնել տվյալը, որն արդեն առկա է Mega–ում։ Հետո արդեն կարելի է զանգ կատարել։
Գրանցման ժամանակ օգտատիրոջը զգուշացնում են, որ նրա ծածկագիրը ծածկագրման գլխավոր բանալին է։ «Ձեր հաշվարկային գրառման անվտանգությունը կախված է ծածկագրի հուսալիությունից։ Չափազանց կարճ, հասարակ կամ մի քանի բառից բաղկացած ծածկագրերը հեշտությամբ բացահայտվում են», – նշվում է կայքում։ Բացի այդ, ծառայության սեփականատերերը զգուշացնում են ծածկագրի վերականգնման ընթացակարգի բացակայության մասին։ «Եթե դուք չեք կարողանում հիշել ծածկագիրը, ապա այլևս չեք կարող հասանելիություն ստանալ ձեր տվյալների նկատմամբ»։
The Verge հրատարակությունը փորձել է օգտվել նոր ծառայությունից և նշում է, որ այն աշխատում է։ Սակայն ծառայությունը դեռ սահմանափակ է, և ալիքի ծածկագրերի հուսալիությունը ստուգելու հնարավորություն չկա։
TechCrunch–ն իր հերթին գրում է, որ խմբագրության մոտ խնդիրներ են առաջացել միացման ժամանակ։ «Չնայած, որ ես և իմ զրուցակիցը միացրել էինք ծանուցումների ֆունկցիան, մենք դրանք չէինք տեսնում», – նշել է հոդվածի հեղինակ Քեթրին Շուն (Catherine Shu)։ «Երբ մեզ հաջողվեց կապ հաստատել, ձայնն ու պատկերն իրենց որակով Skype–ի մակարդակի վրա էին»։
MegaChat–ի աշխատանքի առաջին մի քանի ժամվա ընթացքում օգատերերը կատարել են ավելի քան 500 հազար զանգ, տեղեկացրել է Դոթքոմը Twitter–ում։–0–