USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Մեգաֆոնը» գերէժան պլանշետ է թողարկել

02.07.2013, 15:18
«Մեգաֆոն» ռուսական օպերատորը նոր պլանշետ է ներկայացրել` «Մեգաֆոն Login»։Սարքն ունի միևնույն անվանումը, ինչ երեք ամիս առաջ գործարկված «Մեգաֆոն Login» սմարթֆոնը, որը ռուսական շուկայում ամենաէժան սմարթֆոններից մեկն է դարձել, գրում է cnews.ru–ն։
«Մեգաֆոնը» գերէժան պլանշետ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Մեգաֆոն» ռուսական օպերատորը նոր պլանշետ է ներկայացրել` «Մեգաֆոն Login»։Սարքն ունի միևնույն անվանումը, ինչ երեք ամիս առաջ գործարկված «Մեգաֆոն Login» սմարթֆոնը, որը ռուսական շուկայում ամենաէժան սմարթֆոններից մեկն է դարձել, գրում է cnews.ru–ն։

Նոր պլանշետային համակարգիչը զինված է 7 դյույմանոց էկրանով (262 հազար գունային երանգներ),  1,2 ԳԳց հաճախականությամբ MediaTek MT8377 2 միջուկային պրոցեսորով (PowerVR SGX 531 ներկառուցված գրաֆիկայով), 1 ԳԲ օպերատիվ հիշողություն և 4 ԳԲ ներկառուցված ֆլեշ հիշողություն, որը հնարավոր է լրացնել հիշողության քարտերով։

Պլանշետը զինված է ինչպես Wi-Fi, այնպես էլ 2G/3G  աջակցությամբ (սարքն ունի SIM քարտի համար նախատեսված վարդակ), ինչպես նաև կարող է օգտագործվել որպես Wi-Fi ռոութեր`այլ սարքերին բջջային միացում հաղորդելով։

Հիմնական տեսախցիկի թողունակությունը կազմում է 2 ՄՊ, այն թույլ է տալիս վիդեո նկարահանել 720p ձևաչափով։ Նաև առկա է VGA թողունակությամբ դիմային տեսախցիկ։ Սարքի չափսերը կազմում են 193 x 126x 11 մմ, քաշը` 410 գ։

Android 4.1.2 Jelly Bean օպերացիոն համակարգով «Մեգաֆոն Login»–ը վաճառվում է 5490 ռուբլի գնով, միաժամանակ այդ գումարից 1 հազար ռուբլին հաշվարկվում է բջջային համացանցի վճարի համար օգտատերի հաշվին։

Բացի «Մեգաֆոն Login»–ից, ռուսական օպերատորը պլանշետի ևս մեկ մոդել է վաճառում` «Մեգաֆոն V9+»։ Սարքը 2500 ռուբլով ավելի թանկ է, սակայն նաև ունի առավել հզոր միջուկ, չնայած էկրանի չափը և թողունակությունը նույնն են։

Պլանշետների ռուսական շուկան արագորեն աճում է, նշել են «Մեգաֆոնից»։ Ըստ օպերատորների տվյալների` 2013թ.–ի առաջին եռամսյակի ընթացքում, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ,  ընկերության սեփական սրահներում նման սարքերի վաճառքը 9 անգամ աճել է։ Միաժամանակ «Մեգաֆոնի» սեփական մանրածախ ցանցի մասնաբաժինը պլանշետների ռուսական շուկայում ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին ավելացել է 2 անգամ։ –0–