USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Մասնագետները մշակում են հին Երևանի 3D մակետը

01.08.2013, 15:19
Մասնագետները մշակում են հին Երևանի 3D մակետը, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Երևանի Պատմության թանգարանի փոխտնօրեն Գևորգ Օրբելյանը։
Մասնագետները մշակում են հին Երևանի 3D մակետը
ԵՐԵՎԱՆ, 1  օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մասնագետները մշակում են հին Երևանի 3D մակետը, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Երևանի Պատմության թանգարանի փոխտնօրեն Գևորգ Օրբելյանը։

«Մեր թանգարանում պահպանվում է մինչթամանյանական ժամանակաշրջանի (1904-1920թթ.) Երևանի մակետը։ Այժմ աշխատանքներ են տարվում ձայնային և լուսային էֆեկտներով 3D ձևաչափով մակետ ստեղծելու ուղղությամբ»,– ասաց նա։

Ըստ Օրբելյանի, մակետի շնորհանդեսը կնվիրվի Երևանի` 2013թ.–ի հոկտեմբերին նշվող 2795-ամյա հոբելյանին։

«Էրեբունի–Երևան» տոնակատարությունն առաջին անգամ նշվել է 1968թ.–ին, երբ քաղաքը դարձել է 2750 տարեկան։ Մինչև 1988թ.–ը այն տոնում էին ամեն տարի, սակայն երկրի անկախության հռչակումից հետո այդ ավանդույթները վերսկսվեցին միայն 1998թ.–ին։

Երևանը (Էրեբունի) հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.–ին` Հռոմի հիմնադրումից 29 տարի առաջ, Հայկական լեռնաշխարհի հարավ–արևելքում` Ուրարտուի Արգիշտի Առաջին թագավորի օրոք։ Սեպագիր արձանագրությունը, որի վրա կերտված է քաղաքի հիմնադրման ամսաթիվը, մինչ օրս գտնվում է Էրեբունի ամրոց–թանգարանում։ –0–