Թողարկվել է լուսանկարիչների շրջանում ամենահայտնի ծրագրի iPad տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Adobe-ը թողարկել է Lightroom Mobile ծրագիրը iPad-ի համար։ Լուսանկարիչների շրջանում ամենահայտնի ծրագրի (ըստ InfoTrends-ի վարկածի) մոբիլ տարբերակը հասանելիություն կապահովի Lightroom-ի պլանշետի լիարժեք տարբերակի որոշ գործիքների` օգտագործելով հարմարեցված սենսորային միջերես, հաղորդում է Cnews-ը` հղում անելով ընկերության պաշտոնական հաղորդագրությունը։
Lightroom Mobile-ն ինքնուրույն ներդիր չէ, այլ օժանդակ ներդիր Lightroom-ի լիարժեք տարբերակի համար։ Բացի այդ, նրանից օգտվել սկսելու համար անհրաժեշտ է հաշվառված լինել Adobe Creative Cloud ամպում։
Lightroom Mobile-ի օգտագործողները հնարավորություն կունենան խմբագրել RAW-ֆայլեր, որոնք պահվում են համակարգչում Lightroom-ի գրադարանում։ Սակայն դրանք չեն պատճենվում iPad-ի վրա։ Adobe Smart Preview տեխնոլոգիայի միջոցով օգտատիրոջն առաջարկվում է պլանշետով RAW-պատկերների պարզեցված խմբագրում։ Երբ օգտագոծողը փոփոխություններ է կատարում, դրանք ուղարկվում են ամպի մեջ, հետո դրվում են պատկերի վրա։ Արդյունքում RAW-ի որակը նույնն է մնում։
Lightroom-ից բացի, iPad-ի տերերին հասում են նաև Adobe-ի այլ գործիքներ, այդ թվում` Photoshop Touch-ը։ –0--