USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

LG–ն և Samsung–ը միաժամանակ ճկուն էկրաններ են ներկայացրել ապագա սմարթֆոնների համար

08.10.2013, 11:46
LG և Samsung ընկերությունները երկուշաբթի մի քանի րոպե տարբերությամբ հայտարարել են սմարթֆոնների համար նախատեսված OLED ճկուն էկրանների զանգվածային վաճառքների մեկնարկի մասին, հաղորդում է Cnews–ն։
LG–ն և Samsung–ը միաժամանակ ճկուն էկրաններ են ներկայացրել ապագա սմարթֆոնների համար
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  LG և Samsung ընկերությունները երկուշաբթի մի քանի րոպե տարբերությամբ հայտարարել են սմարթֆոնների համար նախատեսված OLED ճկուն էկրանների զանգվածային վաճառքների մեկնարկի մասին, հաղորդում է Cnews–ն։

Առաջինը ծանուցումն արել է LG Group–ի կազմում ընդգրկված LG Display ընկերությունը, որը զբաղվում է հենց LG–ի և այլ պատվիրատուների համար պանելների մշակմամբ և արտադրությամբ։

LG Display–ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ LG–ն կդառնա առաջինը, որ կսկսի սմարթֆոնների համար OLED ճկուն պանելների արտադրությունը։ Սակայն ընկերությունում չեն հստակեցրել, թե կոնկրետ երբ են մտադիր անցնել թողարկման։

Ինչպես գրում է PhoneArena–ն, LG–ի կողմից մամուլի հաղորդագրության հրապարակումից մի քանի րոպե անց Samsung ընկերությունը նույնպես հայտարարել է այն մասին, որ արդեն ճկուն էկրաններ է թողարկում  սմարթֆոնների համար։ Կորեական ռեսուրսների տվյալներով, ճկուն էկրանով զինված սմարթֆոնը Samsung–ը խատրաստվում է ծանուցել այս շաբաթ։

Էկրանը, որի թողարկումը պատրաստվում է սկսել LG–ն, ունի 6 դյույմ անկյունագիծ։ Էկրանի հաստությունը կազմում է 0.44 մմ, քաշը` 7.2 գրամ։

Էկրանի ճկունությունն ապահովելու համար LG–ն ոչ թե ապակե, այլ պլատիկ ոտիկով լուսադիոդներ է տեղադրել։ Էկրանի կորացման շառավիթը կազմում է 70 սմ։ 

Ավելի վաղ LG–ն արդեն ցուցադրել է ճկուն պանելներ։ 2012 թվականի մարտին ընկերությունը մշակել է թվային ռիդերների համար նախատեսված մոնոխրոմ ճկուն էկրան` 6 դյույմ անկյունագծով։ 2013 թվականից LG Electronics ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառում է 55–դյույմանոց OLED ճկուն կորացած պանելով հեռուստացույց։

Ինչ վերաբերում է Samsung–ի ճկուն էկրանին, ապա այն ունի 5.7 դյույմանոց անկյունագիծ, 0.12 մմ հաստություն և 5.2 գրամ քաշ։ Samsung–ի դեպքում հայտնի է նաև էկրանի թողունակությունը` 1920*1080 պիքսել (Full HD)։ Կորացման շառավիղը կազմում է 40 սմ։ -0-