USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

LG-ն ներկայացրել է 3840 x 2160 պիքսել 84-դյույմանոց հեռուստացույցը

29.12.2011, 18:19
LG Electronics ընկերությունը ներկայացրել է Ultra Definition (UD) TV 84-դյույմանոց հեռուստացույցը, որն ունի 3840 x 2160 պիքսել (Full HD-ի համեմատ 4 անգամ ավելի): Սարքը նախատեսվում է ներկայացնել հունվարի սկզբին CES ցուցահանդեսում, հաղորդում է Cnews.ru-ն:
LG-ն ներկայացրել է 3840 x 2160 պիքսել 84-դյույմանոց հեռուստացույցը

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. LG Electronics ընկերությունը ներկայացրել է Ultra Definition (UD) TV 84-դյույմանոց հեռուստացույցը, որն ունի 3840 x 2160 պիքսել (Full HD-ի համեմատ 4 անգամ ավելի): Սարքը նախատեսվում է ներկայացնել հունվարի սկզբին CES ցուցահանդեսում, հաղորդում է Cnews.ru-ն:

Նորույթն ունի 3D հնարավորություն, որը թույլ կտա կառավարել ստերեոէֆեկտը և փոխարկել 2D-ն 3D-ի: Smart TV պլատֆորմն ինտերնետ հասանելիություն է բացում ավելի քան 1,2 հազար ներդիրների համար, ասվում է LG-իի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հեռուստացույցի հետ տրվում է Magic Remote նոր վահանակը, որը զինված է ձայնային կառավարման ֆունկցիայով:

Այն մասին, թե երբ է նախատեսվում սկսել այս հսկայի վաճառքը, ընկերությունում չեն հայտնել: Չի նշվում նաև գինը: -0-