USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Disney լաբորատորիան ստեղծել է բացառիկ նկարազարդման գիրք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.10.2015, 13:47
Disney Research լաբորատորիայի մասնագետները ստեղծել են մանկական նկարազարդման գրքի նախագիծ, որը թույլ է տալիս գրքում հարթ պատկերը գունազարդելուց հետո տեսնել նկարի եռաչափ գունավոր մոդելը բջջային հեռախոսի էկրանին։ Զեկույցը ներկայացվել է ISMAR 2015 գիտաժողովում, հայտնում է N+1–ը։
Disney լաբորատորիան ստեղծել է բացառիկ նկարազարդման գիրք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Disney Research լաբորատորիայի մասնագետները ստեղծել են մանկական նկարազարդման գրքի նախագիծ, որը թույլ է տալիս գրքում հարթ պատկերը գունազարդելուց հետո տեսնել նկարի եռաչափ գունավոր մոդելը բջջային հեռախոսի էկրանին։ Զեկույցը ներկայացվել է ISMAR 2015 գիտաժողովում, հայտնում է N+1–ը։

Բջջային սարքերի համար գիտնականների ստեղծած հավելվածը ռեալ ժամանակի ռեժիմում սմարթֆոնի կամ պլանշետի էկրանի միջոցով տեսնում է պատկերը նկարազարդման գրքում  և այն համեմատում եռաչափ մոդելի հետ։ Պատկերի սահմանները որոշելուց հետո ծրագիրը եռաչափ մոդելի վրա դնում է գրքի նկարազարդած հատվածները։ Օգտատերը բջջային սարքի էկրանի միջոցով կարող է ռեալ ժամանակի ռեժիմում ուսումնասիրել կերպարի եռաչափ անիմացիոն մոդելը։

Ինչպես նշում են ուսումնասիրողները, հավելվածի աշխատանքը չի պահանջում շատ լուրջ հաշվողական ռեսուրսներ և կարող է օգտագործվել նույնիսկ միջին չափանիշների պլանշետ։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Google–ը ներկայացրել է իր նոր տիպի վիրտուալ իրականության ծրագիրը ձեռքի ափերի մեջ գտնվող փղի օգնությամբ։ -0-