USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Skype–ի նոր տարբերակում ինտեգրված են Outlook–ն ու Safari–ն

11.01.2013, 20:26
Microsoft–ը գործարկել է Skype–ի նոր` 6.1 տարբերակը, որում առկա է Outlook հավելվածի ինտեգրացիան, հայտնում է Cnews.ru–ն։
Skype–ի նոր տարբերակում ինտեգրված են Outlook–ն ու Safari–ն
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Microsoft–ը գործարկել է Skype–ի նոր` 6.1 տարբերակը, որում առկա է Outlook հավելվածի ինտեգրացիան, հայտնում է Cnews.ru–ն։

Նոր տարբերակը համատեղելի է Windows XP, Vista և Windows 7–երի հետ։ Նոր տարբերակը Windows 8–ի ինտերֆեյսին ադապտացված չէ, սակայն օգտվողները կարող են այն օգտագործել desktop ռեժիմում։

Skype 6.1–ը թույլ է տալիս շփվել Outlook–ի կոնտակտների հետ, նոր կոնտակտներ փնտրել ու ավելացնել դրանք։

Microsoft–ը Skype 6.1 է գործարկել նաև Mac–ի համար։ Նոր տարբերակում թարմացվել է պրոֆիլի էկրանը։ Բացի այդ, նոր տարբերակը թույլ է տալիս զանգեր կատարել և բաժանորդներ ավելացնել վեբ–էջերից` օգտագործելով  Safari–ն։ -0-