«Խելացի» ակնոցների արտադրության հարցում Microsoft–ը կարող է Google–ի մրցակիցը դառնալ
08.04.2013,
16:52
Հավանական է, որ մինչև 2014 թվականը Microsoft–ը կներկայացնի էլեկտրոնային ակնոցների իր տարբերակը` սկսելով, այսպես կոչված, «wearable electronics» (էլեկտրոնիկա, որը կարելի է կրել որպես հագուստ) արտադրությունը, գրում է cnews.ru–ն` հղում անելով Apple Insider. պորտալին։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հավանական է, որ մինչև 2014 թվականը Microsoft–ը կներկայացնի էլեկտրոնային ակնոցների իր տարբերակը` սկսելով, այսպես կոչված, «wearable electronics» (էլեկտրոնիկա, որը կարելի է կրել որպես հագուստ) արտադրությունը, գրում է cnews.ru–ն` հղում անելով Apple Insider. պորտալին։
Դատելով վերլուծաբան Բրայան Ուայթի տվյալներից, ում կարծիքն է ներկայացնում Apple Insider–ը, Microsoft կորպորացիան արդեն հաջորդ տարի կարող է իր բարձրտեխնոլոգիական ակնոցները ներկայացնել «խելացի» հագուստի շուկայում։ Իսկ եթե դա ճիշտ է, ապա Microsoft–ը կարող է մրցակից դառնալ Google ընկերությանը, որն արդեն զբաղվում է նման սարքի մշակմամբ։
Որոշ տվյալներով, Google–ի ակնոցները կունենան խցիկ, Wi-Fi, GPS և Bluetooth, որոնց օգնությամբ կկարողանան միանալ ինչպես iPhone–ների, այնպես էլ Android–ով աշխատող սարքերին։ Ակնկալվում է, որ ձայնային հրահանգների օգնությամբ Google Glass–ի օգտագործողները կկարողանան զանգերի պատասխանել և տեքստային հաղորդագրություններ ուղարկել։
Բացի Google–ից և Microsoft–ից, «խելացի» հագուստի շուկայում արդեն աշխատում են Apple–ը` իր iWatch ժամացույցով, և Samsung–ը, որը նույնպես զբաղված է «խելացի» ժամացույցների արտադրությամբ։ -0-