USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Կեղծ դեղորայքը կարելի է բացահայտել հասարակ ինդիկատորի շնորհիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23.08.2016, 16:00
Հեմլայնի և Աստվածամոր տաճարի համալսարանի հետազոտողների խումբը մշակել է պարզ և մատչելի թեստային համակարգ, որը նախատեսված է կեղծված կամ ժամեկատանց դեղորայքի հայտնաբերմանը:
Կեղծ դեղորայքը կարելի է բացահայտել հասարակ ինդիկատորի շնորհիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ. 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հեմլայնի և Աստվածամոր տաճարի համալսարանի հետազոտողների խումբը մշակել է պարզ և մատչելի թեստային համակարգ, որը նախատեսված է կեղծված կամ ժամեկատանց դեղորայքի հայտնաբերմանը: Նման տեխնոլոգիան կարող է լայն կիրառում ստանալ զարգացող երկրներում, հաղորդում է newsru.com-ը:

 Ինչպես գրում է «N+1»-ը, գիտնականների մշակած համակարգը, որի արժեքը ԱՄՆ-ում կազմում է մոտ մեկ դոլար, իրենից ներկայացնում է 12 տողով թղթե հիմք, որի տողերն իրարից տարանջատված են մեղրամոմե միջնապատերով: Յուրաքանչյուր տողը պարունակում է ցուցանիշների հավաքածու, որոնք կարող են բացահայտել դեղամիջոցի իներտ լիցքավորիչների, դրանց փչանալու մթերքների և գործող նյութերի ֆունկցիոնալ խմբերը:

Հետազոտության անցկացման համար բավական է մանրեցնել հաբը և քսել փոշին բոլոր 12 գծերի վրա, ապա թեստի մի ծայրը 3 րոպեով դնել ջրի մեջ: Դրանից հետո  դեղորայքի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով` ներկվում է տարբեր գույներով, որից հետո այն պետք է համեմատել ստուգանմուշի հետ: Ընդ որում, համեմատել կարելի է ինչպես անզեն աչքով, այնպես էլ հատուկ բջջային հավելվածի միջոցով:


Ցուցանիշի փորձանմուշները կարողացել են հաջողությամբ վերհանել բարձր ջերմության ազդեցության ենթարկված հակաբիոտիկները, ինչպես նաև Քենիայից և Ուգանդայից դեղորայքի նմուշներում առկա կեղծիքները: Ինդիկատորի աշխատանքի մասին ավելի պարզ պատկերացում կարելի է կազմել YouTube-ում հրապարակված տեսանյութիշնորհիվ։

Թեստի առկա տարբերակները նախատեսված են առավել տարածված հակաբիոտիկների վերլուծության համար, որոնք առավել հաճախ են կեղծվում: Բացի այդ, այս դեղորայքն անկայուն է բարձր ջերմաստիճանների նկատմամբ և տաք երկրներում պահպանման և տեղափոխման պայմանների խախտման պարագայում  շատ արագ քայքայվում է: -0-