USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Nikon–ը և Canon–ը միաժամանակ 11 նոր ֆոտոխցիկ են ներկայացրել

29.01.2013, 19:20
Nikon և Canon ընկերությունները միաժամանակ թարմացրել են կոմպակտ ֆոտոխցիկների շարքերը` միանգամից ներկայացնելով 11 նոր մոդել, գրում է cnews.ru–ն։
Nikon–ը և Canon–ը միաժամանակ 11 նոր ֆոտոխցիկ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Nikon և Canon ընկերությունները միաժամանակ թարմացրել են կոմպակտ ֆոտոխցիկների շարքերը` միանգամից ներկայացնելով 11 նոր մոդել, գրում է cnews.ru–ն։

Ավելի առատաձեռն է գտնվել Nikon–ը` ներկայացնելով 7 նորույթ. Nikon Coolpix S5200 և Coolpix L28 բյուջետային մոդելները, S31 պաշտպանիչ շերտով մոդելը, ինչպես նաև ողջ ընտանիքի համար նախատեսված AW110 տեսախցիկը և S9500, P520 ու  L820 ուլտրազումները։

180 դոլար արժողությամբ Nikon Coolpix S5200–ը և 120 դոլար արժողությամբ Coolpix L28–ը նախատեսված են նրանց համար, ովքեր իրենց առաջին տեսախցիկն են գնում։ AW110 պաշտպանիչ մոդելը ամուր անջրանցիկ կորպուս ունի, որը թույլ է տալիս տեսախցիկն օգտագործել մինչև 18 մ խորության կամ մինչև –10 աստիճան ըստ Ցելսիուսի օդի ջերմաստիճանի դեպքում։ AW110–ի արժեքը կազմում է 350 դոլար, S31–ը` 120 դոլար։

Canon–ի նորույթներում շեշտը դրվել է վառ դիզայնի վրա, դրանք նախատեսված են սկսնակ լուսանկարիչների համար։

Canon Ixus 225 HS–ը զինված է 12 ՄՊ մատրիցայով, տասնապատիկ օբյեկտիվով և Wi-Fi ներկառուցված մոդուլով, այն կարող է նկարահանել Full HD ձևաչափով։ 16 ՄՊ սենսորով և ութապատիկ զումով Ixus 132–ը և Ixus 135–ը` երկրորդ և երրորդ նորույթները, տարբերվում են վերջինիս Wi-Fi առկայությամբ։  A2500 չորրորդ նորույթը նախատեսված է սահմանափակ բյուջեով գնորդների համար։

ԱՄՆ–ում Nikon–ի բոլոր նոր տեսախցիկները վաճառքի կհանվեն փետրվարին։  Canon–ի նորույթները կհայտնվեն մարտին և ապրիլին` սկսած 130 դոլարից (A2500–ի դիմաց) մինչև 230 դոլար (Ixus 225 HS–ի դիմաց)։ Երկու արտադրողները լայն գունային գամմա են պատրաստել։ –0–