USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

iPhone–ի բյուջետային մոդելը պլաստիկ կորպուս և 4 դյույմանոց էկրան կստանա

29.01.2013, 16:32
iPhone սմարթֆոնի բյուջետային մոդելը, որի մշակմամբ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Apple–ն է զբաղվում, պլաստիկ կորպուս և 4 դյույմանոց էկրան կստանա, որի նմանը տեղադրված է iPhone 5–ում, տեղեկացրել է iLounge կայքը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է digit.ru–ն։
iPhone–ի բյուջետային մոդելը պլաստիկ կորպուս և 4 դյույմանոց էկրան կստանա

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. iPhone սմարթֆոնի բյուջետային մոդելը, որի մշակմամբ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, Apple–ն է զբաղվում, պլաստիկ կորպուս և 4 դյույմանոց էկրան կստանա, որի նմանը տեղադրված է iPhone 5–ում, տեղեկացրել է iLounge կայքը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է digit.ru–ն։

Ըստ պարբերականի տվյալների` Apple–ի սմարթֆոնի բյուջետային տարբերակի դեմերեսի կողմը գրեթե կնմանվի iPhone 5–ին։ Սարքի կորպուսը մետաղի փոխարեն պլաստիկ կլինի։ Բացի այդ, սարքի հետևի վահանակի ծայրերը կլորացված կլինեն, ինչպես դա արված է iPod classic փլեյերներում։

iPhone–ի ոչ թանկ մոդելի վերաբերյալ տեղեկատվությունն ավելի վաղ հրապարակեցին մի քանի հեղինակավոր պարբերականներ։ Apple–ի մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ֆիլիպ Շիլերը հերքել է էժան բաղադրիչներից սմարթֆոնի ստեղծման մասին տեղեկատվությունը, սակայն դա չի նշանակում, որ ընկերությունը չի պատրաստում ավելի մատչելի գնով  iPhone–ի տարբերակը։

Ընկերությունը կարող է դիմել բյուջետային iPhone–ի թողարկմանը, որպեսզի դիմադրի էժան Android սմարթֆոնների արտադրողների ճնշմանը։ –0–