iPhone 5–ի նոր խնդիրները` մարտկոցի արագ լիցքաթափում և ոչ ադեկվատ էկրան
24.09.2012,
16:29
Նախորդ ուրբաթ` սեպտեմբերի 21–ին, մի շարք երկրներում վաճառքի հանված iPhone 5–ի նոր տերերը բողոքում են էկրանի և նոր սմարթֆոնի ավտոնոմ աշխատանքի ժամանակի հետ կապված խնդիրներից, հաղորդում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ ուրբաթ` սեպտեմբերի 21–ին, մի շարք երկրներում վաճառքի հանված iPhone 5–ի նոր տերերը բողոքում են էկրանի և նոր սմարթֆոնի ավտոնոմ աշխատանքի ժամանակի հետ կապված խնդիրներից, հաղորդում է cnews.ru–ն։
«Սենսորային էկրանը ֆիքսում է շոշափումը, նույնիսկ երբ ես էկրանին մատով չեմ դիպչում, այլ ընդամենն էկրանից մի քանի միլիմետր հեռավորության վրա եմ պահում։ Երբեմն էկրանն ընդհանրապես չի արձագանքում սեղմելուն, ես չեմ կարողանում հանել արգելափակումից, թերթել էկրանի էջը և այլն»,– գրում է Apple –ի պաշտոնական ֆորումի թեմաներից մեկի հեղինակը։
նյութի հրապարակման պահին թեման բողոքների 4 էջ էր պարունակում։ Ի համալրում այդ նյութի հեղինակի կողմից նկարագրած խնդիրների, օգտատերերը տեղեկացնում են նաև, որ որոշ դեպքերում էկրանն այն տեղում չի արձանագրում սեղմումը, որտեղ օգտատերը դիպել է։ Ընդհանուր առմամբ նշվում է էկրանի ոչ ադեկվատ լինելը, օրինակ` հեռախոսը կարող է սկսել պտտել փաստաթուղթը, նույնիսկ եթե օգտատերը չի դիպչել էկրանին։ Էկրանի թերություններով տեսանյութը նույնպես հրապարակվել է YouTube կայքում։
iPhone 5-ի տերերը բողոքում են iPhone 5–ի ավտոնոմ աշխատանքի կարճ ժամանակից, և նման հաղորդագրություններն ավելի շատ են, քան էկրանի հետ կապված թերությունների մասին հաղորդագրությունները։ «Իմ նոր սմարթֆոնի մարտկոցն ավելի շուտ է նստում, քան մինչ այդ ունեցած iPhone 3GS–ը։ Ես ստուգեցի փոստը, և դրա համար լիցքավորումից 2 տոկոսը ծախսվեց»,– ֆորումում բողոքում է օգտատերերից մեկը։ Մյուսը գրում է, որ սպասման ռեժիմում մեկ ժամում լիցքավորումից 10–15 տոկոսը պարպվում է։
«Լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Լիցքավորումն աչքի առաջ անհետանում է, –գրում է նոր iPhone–ի տերերից մեկը։ –Աշխատանքային օրվանից չորս ժամ անց ստիպված եղա կրկին iPhone 5–ը լիցքավորման դնել, քանի որ մնացել էր 25 տոկոսից էլ պակաս լիցքավորում»։
Նշենք, որ համանման խնդիր ուներ նաև iPhone 4S–ը։ Apple–ը որոշեց այդ խնդիրը լուծել ծրագրային թարմացումների միջոցով։ –0–