USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

iPhone 5-ը Ռուսաստանում կհայտնվի միայն նոր տարուն

12.09.2012, 14:17
Apple ընկերության iPhone 5 սմարթֆոնի վաճառքն ԱՄՆ-ում կմեկնարկի 2012թ.-ի սեպտեմբերի 21-ին: Սակայն Ռուսաստանում ժամանակակից գաջետի պաշտոնական վաճառքը կմեկնարկի նվազագույնը երկու ամսից ավելի ուշ՝ միայն դեկտեմբերին, այսօր գրում է «РБК daily»-Ն:
iPhone 5-ը Ռուսաստանում կհայտնվի միայն նոր տարուն

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերության iPhone 5 սմարթֆոնի վաճառքն ԱՄՆ-ում կմեկնարկի 2012թ.-ի սեպտեմբերի 21-ին: Սակայն Ռուսաստանում ժամանակակից գաջետի պաշտոնական վաճառքը կմեկնարկի նվազագույնը երկու ամսից ավելի ուշ՝ միայն դեկտեմբերին, այսօր գրում է «РБК daily»-Ն:

Դա շահավետ կլինի ինտերնետ-խանութների համար, որոնք խոստանում են արդեն սեպտեմբերի քսանից հետո Ռուսաստան մատակարարել «մոխրագույն» մոդելները: Իհարկե, գինը նույնպես պաշտոնապես սահմանվածից առավել բարձր կլինի: Եթե JPMorgan-ի վերլուծաբանները նորույթի արժեքը գնահատում են 600 դոլար, ապա Ռուսաստանում «մոխրագույն» մոդելները կվաճառվեն 70-80 հազար ռուբլով: Ինտերնետ ընկերություններն արդեն պատվերներ են ընդունում:

Եթե նախկինում փորձագետներն ակնկալում էին, որ Ռուսաստանը կհայտնվի գաջետների «վաճառքի երկրորդ հերթում», ապա այժմ «մեծ եռյակի» ընկերություններից մեկի աղբյուրները հայտնում են, որ՝ «երրորդ հերթում»: Ուշացման պատճառներից մեկը, ըստ խոսակցությունների, այն է, որ Apple-ը ասիական արտադրողներին ոչ բավարար քանակությամբ հեռախոսներ է պատվիրել, հաստատում է զրուցակիցը:

Ինչպես նախկինում էր տեղեկացվում, նոր iPhone-ը առավել բարակ և թեթև կլինի իր նախորդներից, իսկ էկրանի անկյունագիծը կավելանա՝ նախկին 3,5-ից հասնելով 4 դյույմի: Բացի այդ, սարքն առավել արագ պրոցեսոր և նոր ձևաչափով մարտկոց կունենա:

Միաժամանակ հայտնի դարձավ, որ ՖՇԴԾ-ն իր կայքում հրամանագիր է տեղադրել, որը կպարզեցնի արտասահմանյան բաժնետոմսերի համար ֆյուչերսների գործարկումը: Նոր գործիքների շրջանում, որոնք կոչված են հարստացնելու ռուս ներդրողների աղքատիկ ընտրությունը, կհայտնվեն Apple և Google ֆյուչերսները, գրում է թերթը: -0-