USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Microsoft–ն ավելացրել է Surface Pro–ի կուտակիչի տարողությունը` հասցնելով 256 ԳԲ–ի

30.05.2013, 12:08
Microsoft կորպորացիան թողարկել է Surface Pro–ի նոր մոդել` SSD–կուտակիչով, որի տարողությունը 256 ԳԲ է կազմում, հայտնում է The Verge–ը։ Օգտագործողին հասանելի է 207 ԳԲ տարածություն։
Microsoft–ն ավելացրել է Surface Pro–ի կուտակիչի տարողությունը` հասցնելով 256 ԳԲ–ի
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Microsoft կորպորացիան թողարկել է Surface Pro–ի նոր մոդել` SSD–կուտակիչով, որի տարողությունը 256 ԳԲ է կազմում, հայտնում է The Verge–ը։ Օգտագործողին հասանելի է 207 ԳԲ տարածություն։

Ընկերությունն առաջին անգամ ավելացրել է Surface Pro պլանշետի կուտակիչի տարողությունը, այն նախկինում հասանելի էր 64  և 128 ԳԲ հիշողությամբ, գրում է cnews.ru–ն։

Սակայն 256 ԳԲ–ով Surface Pro–ն հասանելի կլինի միայն Ճապոնիայում հունիսի 7-ից։ Արժեքը կկազմի 99800 իեն (մոտ $980)։
Surface Pro–ն վաճառքի հանելով Ճապոնիայում` Microsoft–ը 27–ի կհասցնի այն երկրների թիվը, որտեղ կարելի է պլանշետը գնել։

Ճապոնիայում վաճառքի հանվող պլանշետներում նախապես տեղադրված կլինի Office 2013–ը։ Բացի այդ, Microsoft–ը ներկայացրել է Touch Cover շապիկ–ստեղնաշարի երեք նոր տարբերակ` նախատեսված հատուկ ճապոնական շուկայի համար։-0-