USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Microsoft–ն ամպային Office 365 է թողարկել տնային օգտագործողների համար

30.01.2013, 18:29
Microsoft կորպորացիան հայտարարել է, որ ողջ աշխարհում արդեն հասանելի է մասնավոր օգտագործողների համար մշակած Office շարքի ֆլագմանյան «Office 365 տան համար ընդլայնված» նոր ծառայությունը։
Microsoft–ն ամպային Office 365 է թողարկել տնային օգտագործողների համար
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/.  Microsoft կորպորացիան հայտարարել է, որ ողջ աշխարհում արդեն հասանելի է մասնավոր օգտագործողների համար մշակած Office շարքի ֆլագմանյան «Office 365 տան համար ընդլայնված» նոր ծառայությունը։

Այսուհետ  Office–ը դառնում է նաև ամպային ծառայություն` հատուկ ստեղծված զբաղված մարդկանց համար, ովքեր ձգտում են ճիշտ հավասարակշռություն պահել աշխատանքի, ազատ ժամանակի և ընտանեկան պարտավորությունների միջև, գրում է Cnews–ը։

Ինչպես Cnews–ին են պատմել Microsoft–ի ներկայացուցիչները, «Office 365 տան համար ընդլայնված» պրոդուկտը հասանելի է 162 երկրում 21 լեզվով և ընդգրկում է Office–ի թարմացված ներդիրների ամենալայն տեսականին (Word, Excel, PowerPoint, OneNote, Outlook, Publisher и Access), SkyDrive (20 ԳԲ) ամպային պահոցի լրացուցիչ ծավալ և կարող է տեղադրվել հինգ սարքերում, լինի դա, օրինակ, Windows կառավարման պլանշետ, սեղանի համակարգիչ կամ Mac։ «Office 365 տան համար ընդլայնված» ծառայությունը նաև Office–ի հեռարձակման հնարավորություն ունի Windows 7 կամ Windows 8 ցանկացած համակարգչի վրա` «Office ըստ հարցման» ծառայության օգնությամբ։

Ծառայության բաժանորդագրման գինը Ռուսաստանում կկազմի տարեկան 2599 ռուբլի կամ ամսական 217 ռուբլի։ Օգտագործողը կարող է աշխատել փաստաթղթերի հետ ցանկացած համակարգչով, օրինակ, ինտերնետ–սրճարանում, նույնիսկ առանց Office–ի ամբողջական տարբերակի տեղադրման։ Աշխատանքային նստաշրջանի ավարտից հետո բավական է պարզապես փակել ծրագրերը, և դրանք կհեռացվեն տվյալ ԱՀ–ից, հայտնել են կորպորացիայից։ -0-