Microsoft–ի ներկայացուցիչը բացատրել է, թե ինչու է Linux–ն ավելի լավը, քան Windows–ը
13.05.2013,
18:26
Windows NT միջուկի մշակողներից մեկը Hacker News կայքում կայացած քննարկմանը խոստովանել է, որ Linux–ն առաջ է անցնում Windows–ից աշխատանքի արագությամբ և նորարարություններով։ Նրա գրառումն այնուհետև հեռացվել էր, սակայն կրկնօրինակը տեղադրվել էր blog.zorianq.com բլոգում, գրում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Windows NT միջուկի մշակողներից մեկը Hacker News կայքում կայացած քննարկմանը խոստովանել է, որ Linux–ն առաջ է անցնում Windows–ից աշխատանքի արագությամբ և նորարարություններով։ Նրա գրառումն այնուհետև հեռացվել էր, սակայն կրկնօրինակը տեղադրվել էր blog.zorianq.com բլոգում, գրում է cnews.ru–ն։
«Windows–ն անկասկած ավելի դանդաղ է մի շարք սցենարներում օպերացիոն համակարգերի համեմատ, և այդ տարբերությունը մեծանում է։ Տվյալ խնդրի պատճառը սոցիալական է։ Ի տարբերություն Linux–ի մշակողների` Microsoft–ը ոչինչ չի անում համակարգի բարելավման համար»,– հայտնել է գրառման հեղինակը, ով իրեն Windows–ի միջուկի մշակող է ներկայացրել, սակայն չի հայտնել իր իրական անունը։
Բանն այն է, որ Microsoft–ն իր առջև Windows–ի արտադրողականությունն ավելացնելու խնդիր չի դնում, քանի որ օպերացիոն համակարգի ցածր արտադրողականությունը որևէ կերպ չի ազդում նրա բիզնեսի վրա, վնաս չի պատճառում։
«Ցածր արտադրողականությունը մեր բիզնեսին չի սպառնում։ Այդ պատճառով ընկերությունում չկան արտադրողականության բարելավման ոչ պաշտոնական, ոչ էլ կամավոր ծրագրեր։ Այլ հարց է անվտանգությունը, որի ուղղությամբ մենք իսկապես աշխատում ենք»,– հայտնել է անանուն մշակողը։ Ըստ նրա, Microsoft–ում անվտանգության նկատմամբ հատուկ ուշադրություն են դարձնում Windows XP SP3–ը ներկայացնելուց հետո։
Նրա խոսքով, ժամանակ առ ժամանակ հանդիպում են Microsoft–ի աշխատողներ, ովքեր ցանկանում են Windows–ն ավելի լավը դարձնել, սակայն նրանց փորձերը գրեթե միշտ արդյունք չեն ունենում։ Մշակողը պնդում է, որ Windows–ի մշակողների` սեփական նախաձեռնությամբ ներդրվող ավանդը որևէ կերպ չի ողջունում ընկերության ղեկավարությունը։
«Linux–ի դեպքում, եթե դուք 5 տոկոսով ավելացնեք թղթապանակների բեռնման արագությունը, ձեզ կգովեն և շնորհակալություն կհայտնեն։ Իսկ այստեղ, եթե դուք մասնագիտացված խմբի աշխատող չեք, ձեզ վրա նույնիսկ ուշադրություն չեն դարձնի։ Իհարկե, եթե բարելավումները ֆենոմենալ լինեն, ապա դուք կարող եք վերելք ապրել մասնագիտական առումով, սակայն այդ բարելավման համար պետք է չափազանց նկատելի լինեք»,– ասել է նա։
Երկրորդ խնդիրը Microsoft–ի կողմից տաղանդավոր ծրագրավորողներին պահելու անկարողությունն է, ովքեր ավելի գրավիչ պայմաններով Google և այլ ընկերություններ են գնում։ Microsoft–ը հաստիքը համալրում է քոլեջների շրջանավարտների հաշվին, ովքեր աշխատանքային փորձ չունեն։
Վախենալով իր առաջին գրառման արձագանքից` ավելի ուշ դրա հեղինակը կապվել է blog.zorianq.com բլոգի սեփականատեր Մարկ Բըվենդի (Marc Bevand) հետ` ևս մեկ գրառում տեղադրելու նպատակով։ Դրանում նա ասում է, որ իր առաջին գրառումը բավականին էմոցիոնալ և չափազանցված էր, ինչպես նաև ներողություն է հայցում որոշ բառերի համար, որոնցով կարող էր նեղացնել իր գործընկերներին։
Net Applications–ի տվյալներով, օպերացիոն համակարգերի շուկայում Windows–ի բաժնեմասը կազմում է 91.8 տոկոս, մինչդեռ Linux –ինը` 1.2 տոկոս։ Միաժամանակ, Linux –ը տեղադրված է աշխարհի ամենահզոր սուպերհամակարգիչների 90 տոկոսում, մինչդեռ Windows–ը` միայն մեկ տոկոսում։ -0-