Microsoft–ը վերականգնում է Windows 8–ի «Մեկնարկ» կոճակը
31.05.2013,
17:20
Microsof ընկերության Windows 8 օպերացիոն համակարգի նորացված տարբերակում կվերականգնի «Մեկնարկ» ("Пуск") կոճակը։ Ընկերությունը ներկայացրել է Windows 8.1–ի (կամ Windows Blue) առանձնահատկությունները։ Հավելվածներ, փաստաթղթեր և այլ ֆայլեր մուտք գործելու ավանդական կոճակը կլինի սովոր տեղում` էկրանի ներքևի ձախ անկյունում, գրում է РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Microsof ընկերության Windows 8 օպերացիոն համակարգի նորացված տարբերակում կվերականգնի «Մեկնարկ» ("Пуск") կոճակը։ Ընկերությունը ներկայացրել է Windows 8.1–ի (կամ Windows Blue) առանձնահատկությունները։ Հավելվածներ, փաստաթղթեր և այլ ֆայլեր մուտք գործելու ավանդական կոճակը կլինի սովոր տեղում` էկրանի ներքևի ձախ անկյունում, գրում է РБК–ն։
Windows 8.1–ը համակարգչից օգտվողին սարքն անհատական կարգավորումներ կատարելու մեծ հնարավորություն է տալիս, գրում է cnews.ru–ն։ «Մեկնարկ» ("Пуск") էկրանի համար ավելի շատ ֆոնային գույներ և պաստառներ կառաջարկվեն, ներառյալ անիմացիոն պաստառները։ Սալիկների չափը հնարավոր կլինի փոխել, բացի այդ, ընտրված սալիկների խմբերի հետ գործողություններ իրականացնելու հնարավորություն կստեղծվի։
Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ օգտատերերը հնարավորություն կունենան ընտրելու սկզբնական էկրանը, որը կհայտնվի համակարգիչը միացնելուց հետո։ Օրինակ` մեկնարկային էկրան հնարավոր կլինի դարձնել բոլոր հավելվածների էկրանը։
Օպերացիոն համակարգի նորացված տարբերակը կներկայացվի հունիսի 26–ին, այն հնարավոր կլինի ներբեռնել անվճար։
Նշենք, որ «Մեկնարկ» ("Пуск") կոճակը ներկայացված է եղել Windows 8–իից առաջ եղած օպերացիոն համակարգերի բոլոր տարբերակներում։ Օպերացիոն համակարգի այս տարբերակում դրա բացակայությունն օգտատերերին շփոթության մատնեց, շատերը չափազանց բացասաբար ընդունեցին այդ նորամուծությունը։ Microsoft–ը Windows 8–ը գործարկել է 2012թ.–ի հոկտեմբերին։
Microsoft կորպորացիան հիմնադրվել է 1975 թվականին և մասնագիտացել ծրագրայի ապահովումներ արտադրելու ուղղությամբ, ինտերնետ–տեխնոլոգիաներ է մշակում անհատական համակարգիչների ու սերվերների համար։ Microsoft–ի պրոդուկտները վաճառվում են ավելի քան 80 երկրում, թարգմանվել են ավելի քան 45 լեզվով և համատեղելի են անհատական համակարգիչների հարթակների մեծ մասի հետ։
Ընկերությունում աշխատում է շուրջ 80 հազար աշխատակից։ Microsoft–ի հիմնադիր և ղեկավարն է Բիլ Գեյթսը։ Նա է ընկերության ամենախոշոր բաժնետերը (նրան է պատկանում բաժնետոմսերի 8,7 տոկոսը)։ Microsoft–ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 4,4 տոկոսը։ –0–