Microsoft–ը Linux տարբերակ է մշակում Office–ի համար
08.02.2013,
15:12
Microsoft ընկերությունը պատրաստվում է Office գործարկել Linux ընտանիքին պատկանող օպերացիոն համակարգերի համար, տեղեկացնում է Phoronix–ը` հղում անելով սեփական աղբյուրին։ Microsoft–ը «մեծ ուշադրությամբ է քննում» Linux–ի համար Office մշակելու հարցը, հավաստիացրել է աղբյուրը։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը պատրաստվում է Office գործարկել Linux ընտանիքին պատկանող օպերացիոն համակարգերի համար, տեղեկացնում է Phoronix–ը` հղում անելով սեփական աղբյուրին։ Microsoft–ը «մեծ ուշադրությամբ է քննում» Linux–ի համար Office մշակելու հարցը, հավաստիացրել է աղբյուրը։
Ներկայում Office–ի Windows–տարբերակը կարելի է գործարկել Linux–ի համար, սակայն դրա համար պետք է օգտագործել Wine կամ CodeWeavers CrossOver համատեղելիության շերտը։ Սակայն նոր փաթեթը խոստանում է ծրագրային ապահովման լիակատար տարբերակ լինել, ընդգծում է Phoronix–ը։
Linux–ի համար նոր փաթեթի գործարկման վերաբերյալ հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Microsoft–ը բաց օպերացիոն համակարգում տեսնում է «ծրագրային ապահովության կոմերցիոն այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են անհատական համակարգիչների համար»։ Սակայն Linux համակարգերի մասնաբաժինը շուկայում առաջվա պես շատ քիչ է. Net Applications–ի տվյալներով այն կազմում է 1.2 տոկոս։--0-