Microsoft կորպորացիան հայտարարել է Windows 7 օպերացիոն համակարգը Windows 8–ով փոխարինելու արժեքը
21.01.2013,
19:29
Microsoft կորպորացիան իր բլոգում հայտարարել է Windows 7 օպերացիոն համակարգը Windows 8–ով փոխարինելու արժեքը, գրում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Microsoft կորպորացիան իր բլոգում հայտարարել է Windows 7 օպերացիոն համակարգը Windows 8–ով փոխարինելու արժեքը, գրում է cnews.ru–ն։
Windows 8–ի թարմացումը նախորդ համակարգով համակարգիչների տերերի համար կարժենա 120 դոլար, իսկ մինչև Windows 8 Pro թարմացումը` 200 դոլար։
Նրանք, ովքեր ձեռք են բերել նոր ԱՀ Windows 8–ով, բայց ցանկանում են ունենալ Pro ավելի լայն հնարավորություններով տարբերակը, կարող են ձեռք բերել 100 դոլար արժողությամբ Windows 8 Pro Pack–ը։
Windows 8 Pro տերերին հասանելի կլինի 10 դոլար արժեքով Windows 8 Media Center Pack–ը։ Այդ փաթեթն ընդգրկում է Windows Media Center ներդիր և DVD-նվագարկիչ։
Նշված բոլոր գները կգործեն 2013 թվականի փետրվարի 1–ց։ Մինչ այդ Windows 8–ով համակարգիչ գնած գնորդները հնարավորություն կունենան բեռնել Pro թարմացումը 70 դոլարով։ Բացի այդ, նշված ժամանակահատվածում Windows 8 Pro–ի համար կարելի է Media Center Pack տեղադրել անվճար։
Microsoft–ում հիշեցրել են նաև, որ 2012 թվականի հունիսի 2–ից մինչև 2013 թվականի հունվարի 31–ը համակարգիչ ձեռք բերած բոլոր գնորդները, ովքեր գրանցվել են Windows Upgrade Offer ծրագրով, կարող են Windows 8 Pro բեռնել ընդամենը 15 դոլարով։
Microsoft Windows 8 նոր օպերացիոն համակարգը թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 27–ին։ Մշակողն ընդգծում է, որ «Windows 8–ն առաջարկում է Start նոր էկրան, ստանդարտ աշխատանքային սեղան, միացման կարճ ժամանակ և ավտոնոմ աշխատանքի ավելացրած ժամանակ»։ -0-