Microsoft-ը մեկ տարի անց կհրաժարվի Windows XP օպերացիոն համակարգից
11.04.2013,
11:49
Microsoft ընկերությունը նախատեսում է 2014թ.–ի ապրիլի 8–ին դադարեցնել Windows XP–ի համար նախատեսված պատչերի գործարկումը։ Դա նշանակում, որ արտադրողը վերջնականապես կհրաժարվի հնացած օպերացիոն համակարգից։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը նախատեսում է 2014թ.–ի ապրիլի 8–ին դադարեցնել Windows XP–ի համար նախատեսված պատչերի գործարկումը։ Դա նշանակում, որ արտադրողը վերջնականապես կհրաժարվի հնացած օպերացիոն համակարգից։
Windows XP հիմնական օպերացիոն համակարգի հիմնական սպասարկումը դադարեցվել էր դեռ 2009թ.–ին, սակայն Microsoft–ը շարունակում էր պատչեր գործարկել համակարգի անվտանգությունն ապահովելու և դրա խոցելիության դեպքերի մասին նախազգուշացնելու համար։ Արդեն հաջորդ տարի ընկերությունը վերջնականորեն կհրաժարվի տվյալ ՕՀ–ի համար որևէ մշակումներից և կդադարեցնի դրա սպասարկումը, հաղորդում է cnews.ru–ն։
Երկար տարիներ Windows XP–ն ամենաճանաչված համակարգն էր աշխարհում։ Այն գործարկվել էր 2001թ.–ին և անգամ 7 տարի անց XP–ն չէր զիջում իր դիրքը։ Ըստ վիճակագրության, այդ ՕՀ–ն տեղադրվել էր 100–ից 83 համակարգիչներում։ Այսօր, ըստ Net Applications–ի տվյալների, առաջվա պես հենց այս օպերացիոն համակարգին է բաժին ընկնում շուկայի 39 տոկոսը։ Դրան փոխարինելու եկած Windows 7–ն միայն վերջերս կարողացավ առաջ անցնել XP–ին` ճանաչվածության առումով։
Windows XP օպերացիոն համակարգի ավարտն ինքնատիպ փորձություն կդառնա շատ ընկերությունների համար, որոնք իրենց համակարգերի աշխատանքը կազմակերպել էին այդ ՕՀ–ի հիման վրա։ Մեկ այլ օպերացիոն համակարգի անցման գործընթացը որոշակի ժամանակ և ֆինանսական ծախսեր կպահանջի։
Microsoft ընկերությունը որոշել է նոր մեթոդներ կիրառել, որպեսզի օգտատերերը փոխեն իրենց ՕՀ–ն։ Այսպես, արտադրողի կայքում տեղադրվել է աշխատանքային սեղանի (desktop) համար նախատեսված հավելված` հետադարձ հաշվարկով, քանի դեռ չի ավարտվել XP համակարգի սատարման ժամկետը։։ Այն մշակված է նաև արդեն Windows 7–ի օգտատերերի համար։ –0–