USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Huawei–ը գործարկում է Digital inCloud ծրագիրը

27.04.2015, 12:30
Չինաստանի Շենժեն քաղաքում գտնվող կենտրոնական գրասենյակում կայացած Միջազգային վերլուծական գագաթնաժողովի ժամանակ Huawei–ը ներկայացրել է Digital inCloud ծրագիրը։  Huawei–ի Digital inCloud–ի ռազմավարությունն ու լուծումները նախատեսված են միջազգային գործընկերության զարգացման համար թվային էկոհամակարգ ձևավորելու նպատակով, հայտնում է Cnews–ը։
Huawei–ը գործարկում է Digital inCloud ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չինաստանի Շենժեն քաղաքում գտնվող կենտրոնական գրասենյակում կայացած Միջազգային վերլուծական գագաթնաժողովի ժամանակ Huawei–ը ներկայացրել է Digital inCloud ծրագիրը։  Huawei–ի Digital inCloud–ի ռազմավարությունն ու լուծումները նախատեսված են միջազգային գործընկերության զարգացման համար թվային էկոհամակարգ ձևավորելու նպատակով, հայտնում է Cnews–ը։

Huawei–ի Digital inCloud ծրագրի նպատակն է inTouch գործընկերային ծրագրի միջոցով աշխարհի բոլոր օպերատորներին տրամադրել թվային ծառայությունների և կոնտենտի հեշտ հասանելիություն` միաժամանակ հնարավորություն ընձեռելով արագ եկամուտ ստանալ բիզնես վարելու փորձի փոխանակման միջոցով։ Ավելին` Huawei–ի Digital inCloud լուծումը թույլ է տալիս կրճատել շուկայում ծառայությունների մուտք գործելու ժամանակը և ROADS բաց հարթակի կիրառման հաշվին արագացնել թվային ձևափոխումը։ –0–