USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

ThinkPad նոութբուքերի լեգենդար շարքն արմատապես թարմացվել է

19.03.2013, 12:45
Lenovo ընկերությունը ներկայացրել է ThinkPad շարքի թարմացված առաջին մոդելը` ThinkPad T431s–ը, հայտնում է  Engadget–ը։
ThinkPad նոութբուքերի լեգենդար շարքն արմատապես թարմացվել է
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/.  Lenovo ընկերությունը ներկայացրել է ThinkPad շարքի թարմացված առաջին մոդելը` ThinkPad T431s–ը, հայտնում է  Engadget–ը։

ThinkPad T431s–ը զինված է 1600 x 900 պիքսել թողունակության 14–դյույմանոց փայլատ էկրանով և 250 կդ/քմ պայծառությամբ, որը կարող է բացվել 180 աստիճանով, լուսավորմամբ օպցիոնալ ստեղնաշարով, ավանդական ջոյսթիքով (թրեքփոինթ) և պատրաստված է ածխածնային մանրաթելից և մագնիումի ձուլվածքից` գրաֆիտի գույնով։ Գաբարիտային չափերն են` 331 x 226 x 20 մմ, քաշը`1,6 կգ (SSD կոնֆիգուրացիայով), հաղորդում է cnews.ru–ն։

ThinkPad T431s–ը  T Series–ի բոլոր նախորդ մոդելներից ավելի բարակ ու թեթև է, մասամբ, ներկառուցված DVD–հարմարանքից հրաժարվելու հաշվին։ ThinkPad T431s–ը թարմացված շարքի առաջին ներկայացուցիչն է, ընդ որում` խոսքը ոչ միայն բնութագրերի, այլ դիզայնի փիլիսոփայության մասին է` նոր ThinkPad–ը վերստեղծվել է, պնդում է  Engadget–ը։

Բացի ամենից, մոդելը զինված է առանց մեխանիկական կոճակների նոր մեծացված թռեքփադով, որը տարբերակում է մինչև 20 շարժում։ Ի վերջո, կորպուսն իր ամրությամբ և երկարաժամկետությամբ բավարարում է զինվորական չափանիշներով։ ThinkPad T431s–ն ունի երրորդ սերնդի Intel Core պրոցեսոր, զինված է 4 ГБ ОЗУ–ով (մինչև 12 ԳԲ ավելացնելու հնարավորությամբ), Lenovo RapidBoot 2.0 տեխնոլոգիայով, որն ապահովում է 40 տոկոսով ավելի արագ ОС բեռնում, երկու USB 3.0 մուտք, Ethernet, VGA, քարդռիդեր և մատնահետքի լուսանցիչ։

Ստանդարտ կոմպլեկտավորումն ընդգրկում է 2.7 ԳՀց հաճախականությամբ և 320 ԳԲ տարողունակությամբ կոշտ սկավառակ (5400 պտույտ/րոպե պտտման հաճախականությամբ)։ Հնարավոր է պատվիրել SSD–ով նոութբուք կոշտ սկավառակի փոխարեն և Core i7 պրոցեսորով։ Մոդելը դիսկրետային գրաֆիկա չունի` միայն պրոցեսորում ներկառուցված Intel HD Graphics վերահսկիչ։

Դիզայնի մշակումը ներառել է օգտագործողների նախընտրությունների ուսումնասիրումը, որը տևել է մոտ մեկուկես տարի։ Ընկերությունը դեռ երբեք չի ծախսել այդքան միջոցներ, որքան այս անգամ ծախսել է մեկ մոդելի փայլեցման համար, նշում է Engadget–ը։ -0-