USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է Apple ընկերությանը հայերեն ստեղնաշար ստեղծել iPad–ի համար

01.02.2013, 16:50
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին։
ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է Apple ընկերությանը հայերեն ստեղնաշար ստեղծել iPad–ի համար
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին։

Ինչպես հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, նախարարի նամակում ասված է. «Apple ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում:

Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություններում: Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին և աշակերտներին, չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու և շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը (iOS) չունի հայերեն ստեղնաշար:

Նախարարը վստահություն է հայտնել, որ iOS համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է ընդհանուր շահերից: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել այս հարցում:-0-