USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Hewlett-Packard –ն ավելի քան 1 միլիարդ դոլար ներդրում կկատարի «ամպային» ոլորտում

08.05.2014, 12:33
Անհատական համակարգիչների ամենախոշոր արտադրող Hewlett-Packard ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա երկու տարում ավելի քան մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարել «ամպային» ոլորտում։
Hewlett-Packard –ն ավելի քան 1 միլիարդ դոլար ներդրում կկատարի «ամպային» ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Անհատական համակարգիչների ամենախոշոր արտադրող Hewlett-Packard ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա երկու տարում ավելի քան մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարել «ամպային» ոլորտում։
 
Գումարները կծախսեն նոր ամպային ծառայություններ գործարկելու, մասնագիտական ծառայություններ տրամադրելու, տեխնիկական մշակումներ կատարելու և ընկերության «ամպային» մասնաճյուղը գլոբալ շուկայում զարգացնելու նպատակով։
 
Ներդրումների մասի խոսելիս` ընկերությունը շեշտը դրել է OpenStack նախաձեռնության աջակցության և հիբրիդային հարթակների վրա, որոնք միակցում են ավանդական ՏՏ–ենթակառուցվածքը, մասնավոր և հրապարակային «ամպերը», հայտնում է cnews.ru–ն։-0-