USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հերթական ժամացույց–համակարգիչը, հիմա էլ` Google–ի կողմից

22.03.2013, 19:45
Google ընկերությունը, Apple և Samsung ընկերությունների պես, զբաղված է ժամացույցների տեսքով համակարգչի մշակմամբ, տեղեկացրել է The Financial Times պարբերականը` հղում անելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հերթական ժամացույց–համակարգիչը, հիմա էլ` Google–ի կողմից
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը, Apple և Samsung ընկերությունների պես, զբաղված է ժամացույցների տեսքով համակարգչի մշակմամբ, տեղեկացրել է The Financial Times պարբերականը` հղում անելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ պարբերականի տվյալների, Google–ի ժամացույց–համակարգիչը մշակում է Android ծրագրային հարթակով զբաղվող ստորաբաժանումը։ Դա անուղղակի կերպով ապացուցում է, որ արտադրանքն արդեն մոտ է եզրափակիչ փուլին։ Համեմատության համար հարկ է նշել, որ Google Glass ակնոց–համակարգչի մշակումն իրականացնում են Google X նորարարությունների լաբորատորիայում, որտեղ զբաղվում են փորձնական նախագծերով։

Ոչ պաշտոնական տվյալներով` Apple ընկերությունն արդեն վաղուց է զբաղվում ժամացույց–համակարգչի մշակմամբ։ Բացի այդ, ավելի վաղ Samsung–ի բջջային ստորաբաժանման փոխնախագահ Լի Յուն Հին (Lee Young Hee) նույնպես պատմել է համանման արտադրանքի մշակման մասին։ Հարավկորեական ընկերությունը միակն է, որը հաստատել է նման սարք մշակելու փաստը։

Ինչպես ավելի վաղ գրել էր Bloomberg–ը, Apple–ը նախատեսում է մինչև ընթացիկ տարվա վերջ գործարկել իր ժամացույց–համակարգիչը։ Ըստ գործակալության տվյալների, նախագծում ներգրավված 100 հոգուց բաղկացած թիմի աշխատանքը ղեկավարում է Apple–ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Իվը։

Ձեռքին մշտապես կրելու համար նախատեսված համակարգիչները կարող են սմարթֆոնների գաղափարի զարգացումը դառնալ։ Այդ պատճառով բջջային շուկայի գլխավոր դերակատարների համար կարևոր է առաջինը «սեփականաշնորհել» հեռանկարային գաղափարը` դժվարություններ ստեղծելով մրցակիցների համար։ –0–