USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Hershey–ը և 3D Systems–ը շոկոլադե 3D տպիչ կմշակեն

17.01.2014, 11:14
Hershey ամերիկյան ընկերությունը, որն աշխարհում հրուշակեղենի խոշորագույն արտադրողներից է, հինգշաբթի համաձայնագիր է կնքել 3D Systems–ի հետ` 3D տպիչ մշակելու մասին, որով կարելի է շոկոլադ տպել, գրում է tasstelecom.ru–ն։

Hershey–ը և 3D Systems–ը շոկոլադե 3D տպիչ կմշակեն

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./ԱՌԿԱ/. Hershey ամերիկյան ընկերությունը, որն աշխարհում հրուշակեղենի խոշորագույն արտադրողներից է, հինգշաբթի համաձայնագիր է կնքել 3D Systems–ի հետ` 3D տպիչ մշակելու մասին, որով կարելի է շոկոլադ տպել, գրում է tasstelecom.ru–ն։

«Մենք ենթադրում ենք, որ նոր տեխնոլոգիաները, այդ թվում նաև 3D տպիչով տպելու հնարավորությունը, կարող են նպաստել մեր արտադրանքի առաջմղմանը», – նշել է Hershey ընկերության ուսումնասիրությունների և զարգացման բաժնի ղեկավար Ուիլյամ Պապան։ 3D Systems–ից նշել են, որ շոկոլադ տպելու հնարավորությունը 3D տպիչները կդարձնի ավելի ճանաչված։

Ընկերությունները դեռևս չեն նշում, թե երբ սարքը կհանվի վաճառքի և որքան այն կարժենա։

3D տպիչի աշխատանքի սկզբունքը նման է սովորական շիթային տպիչի  աշխատանքին, սակայն թանաքի փոխարեն այն լիցքավորվում է հատուկ «նյութով», որը մշակվել է նախատեսված առարկայի պատրաստման համար` պլաստիկ, մետաղ կամ այս դեպքում` շոկոլադ։

Վերջերս 3D տպիչներն օգտագործվում էին բացառապես արդյունաբերական մասշտաբներով` հիմնականում աէրոտիեզերական, բժշկական և ավտոմոբիլային ոլորտներում։ Սակայն աստիճանաբար դրանք դառնում են հասանելի բոլոր ցանկացողների համար։ Այդ սարքերը թույլ են տալիս տնային պայմաններում տպել ամենատարբեր առարկաներ` հագուստից և խաղալիքներից մինչև երաժշտական գործիքներ։ Տնային 3D տպիչների գինը սկսվում է հազար դոլարից։–0–